ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Արկադի Խաչատրյանը եկամուտների համատարած հայտարարագրման օրենքի խութերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը եկամուտների համատարած հայտարարագրման օրենքի մասին․

«Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ: Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են և ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաև որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել և վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր և իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով: Որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, դիտարկենք մեկ օրինակ՝ տղան մեկնել է ՌԴ աշխատելու (խոպան), ստացել է ՌԴ քաղաքացիություն և մնացել է այնտեղ ապրելու, սակայն պահպանվել է նրա ՀՀ քաղաքացիությունը:

Տղան գրանցված աշխատող չէ, աշխատում է որպես բանվոր, ամառանոցներ է կառուցում: Ամեն ամիս նա ուղարկում է Հայաստան անկանխիկ փոխանցումների միջոցով իր մորը 200$ գումար: Համաձայն եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի՝ և տղան, և մայրը պարտավոր են լինելու ներկայացնել հայտարարագրեր՝ բացահայտելով իրենց եկամուտները: Մայրը տվյալ եկամտի գծով եկամտային հարկ չի վճարի, քանի որ նվիրատվությունը չի հարկվում, բայց տղան պարտավոր կլինի վճարել 22% եկամտային հարկ 2021թ. համար՝ ՌԴ-ում իր ստացած աշխատավարձից, իսկ եթե նա ՌԴ-ում վճարած լինի, օրինակ՝ 13% հարկ, ապա ՀՀ-ում ստիպված կլինի վճարել 22-13=9% եկամտային հարկ: Հիշեցնեմ, որ 2017-2019 թթ. դեպի ՀՀ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է տարեկան շուրջ 1.7-2 մլրդ. ԱՄՆ $:

Նշված եղանակով այս համակարգի ներդրումը կարող է բերել ոչ լավ օրից իրենց տունը լքած, արտագնա աշխատանքի մեկնած, ՀՀ քաղաքացիությունը պահպանած մեր հայրենակիցների մոտ անարդարության զգացողություն և խիստ դժգոհություն: Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում: Կոչ եմ անում իշխանություններին շատ զգույշ լինել այս հարցերում և հանրային լայն քննարկումից հետո միայն անդրադառնալ այս համակարգի ներդրմանը»,-գրել է Խաչատրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular