Բեսպրիդելի վերածված ոստիկանություն. դաժանորեն բերման են ենթարկում Ռոման Մուրադյանին, Արտակ Ալեքսանյանին և նրանց տիկնանց
ՎԻԴԵՈՀունիսի 7-ի գիշերը «Կոնգ» ակումբում վիճաբանություն է առաջացել ոստիկանների և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոման Մուրադյանի միջև:
Վերջինս ակումբում եղել է իր տիկնոջ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի և նրա կնոջ ուղեկցությամբ, մեծաթիվ ոստիկաններ մոտեցել են նրանց և անհարգալից տոնով պահանջել ակումբից հեռանալ, քանի որ ակումբը պարետի որոշմամբ պետք է այդ պահին փակվեր:
Քաշքշուկի կիզակետում եղել է Ռոման Մուրադյանը, ով հանդիմանել է ոստիկաններին անհարգալից ձևով խոսելու համար:
ԼՈՒՐԵՐ.com-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ վիճաբանություն տեղի է ունեցել թե՛ ակումբի ներսում, թե՛ դրսում, այնուհետև ոստիկաններին հաջողվել է նրանց բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: