ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս Սոս Ջանիբեկյանը դարձավ ռեալիթի շոուի աստղ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ից «Ucom» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր՝ «Ցանկալի փեսացու» հեռուստանախագիծը, որի շրջանակներում դերասան Սոս Ջանիբեկյանը կփորձի գտնել իր սրտի տիրուհուն։ Նախագծի պրոդյուսեր Հրաչ ՔեշիշյանըBlogNews-ի հետ զրույցում ասաց, որ «Ցանկալի փեսացուն» իրապատում (reality show) հեռուստանախագիծ է՝ խաղի էլեմենտներով։

 

Պրոդյուսերի խոսքով՝ ցանկալի փեսացուին՝ Սոս Ջանիբեկյանին, ընտրել են պրոդյուսերական խմբի անցկացրած վերուծությունից հետո։ «Սոցիալական հարցումների, սոցցանցերի, գլամուրային հեղինակային ամսագրերի մոնիթորինգի միջոցով փորձեցինք պարզել, թե հայտնի տղամարդկանցից ո՞վ է ամենապահանջվածը։

Այդ ցուցակում Սոսը բավականին բարձր դիրքերում էր։ Բնականաբար, սկսեցինք համոզել Սոսին։ Ասեմ, որ նրան այս ամենում ներգրավելը շատ բարդ պրոցես էր»,- հիշեց Հրաչը ու շեշտեց, որ դերասանը մի շարք մտավախություններ է ունեցել՝ մասնակցությունը հաստատելուց առաջ։ «Պարզվեց, որ Սոսը, լինելուվ տաղանդավոր ու շատ հետաքրքիր դերասան, նաև շատ համեստ մարդ է։ Մտածում էր՝ ինչու պետք է աղջիկները գան իր համար պայքարելու, ինքն էլ ընտրի։ Շատ երկար պրոցես էր, բայց, ի վերջո, իրեն համոզեցինք»,- նշեց նա։

Հարցին՝ աղջիկները որքանո՞վ են հետաքրքրված Սոսով, նրանց մոտիվացիան Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավե՞լն էր, թե՞ հայտնիությունը, որ կտա նախագիծը, Հրաչ Քեշեշյանը պատասխանեց. «Մեզ համար էլ սկզբում պարզ չէր՝ աղջիկների կողմից ամեն ինչ անկե՞ղծ է, թե հարաբերակցությունը 50/50 է, սակայն վարդերի մեծ արարողության օրը՝ առաջին հանդիպումը Սոսի հետ, ցույց տվեց, որ իրենց մեջ կար ներքին լարվածություն, դող, հուզմունք։) Աղջիկները շատ լուրջ են մոտենում այս ամենին։ Հիմա չեմ ուզում շատ գաղտնիքներ բացել, սակայն ներքին խոսակցություններից նույնիսկ գիտեմ, թե ով ինչպես է պատրատվում և ինչ է ուզում անել Սոսի սրտին հասնելու համար»։

Ի դեպ, Սոսի սիրտը գրավելու համար աղջիկները զերծ չեն մնում ինտրիգներից։ Պրոդյուսերը նշեց, որ իրենք փորձում են ամեն ինչ արձանագրել. տեսախցիկներն անջատվում են միայն այն ժամանակ, երբ աղջիկները գնում են քնելու։ «Մինչ ուշ գիշեր տեսախցիկներն աշխատում են ու, բնականաբար, կան նաև շատ հեատքրքիր ինտրիգային, սուր պահեր։ Ես համոզված եմ, որ որքան մոտենա ավարտը, այնքան ավելանալու են ինտրիգները»,- ասաց Հրաչն ու հավելեց, որ նկարահանումների ամբողջ ընթացքում աղջիկներն իզոլացված են հասարակությունից, նրանք ապրում են հյուրանցում։

Պրոդյուսերի խոսքով՝ նախագծին մասնակցելու համար բազմաթիվ աղջիկներ էին հայտագրվել և նախնական ընտրությունն էլ հեշտ չի եղել։ Ի վերջո, ընտրվել են 12-ը։ «Ամեն շաբաթ հերոսը հրաժարվում է իր սրտին հավակնող աղջիկներից մեկից։ Յուրաքանչյուր շաբաթ 12 գեղեցկուհուց մեկը լքում է նախագիծը։ Հերոսն իր վերջնական ընտրությունը կանի 2 գեղեցկուհու միջև։ Թե հետագան ինչպես կդասավորվի, ցույց կտա ժամանակը»,- ավելացրեց նա։

Նախագծի նկարահանման աշխարհագրությունը բավականին մեծ է։ Նկարահանումները սկսվել են Ֆրանսիայի Կանն քաղաքից, որտեղ նկարահանվել է Սոսի պրոֆայլը։ «Դա իրապատում էր, որովհետև Սոսն այդ ժամանակ իսկապես իր հանգիստ էր վայելում Կաննում։ Փորձեցինք մի փոքր «գողանալ» մեր հերոսի առօրյայից և ներառել նախագծում։ Աղջիկների հետ նկարահանումները սկսվեցին Երևանից, ապա գնացինք Ծաղկաձոր, Վրաստան։ Նախագծի աշխարհագրությունը բավականին լայն է»,- եզրափակեց պրոդյուսերը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular