ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ուժերը մասնակցում են համավարակի դեմ ընդհանուր կռվին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Սադամ Հուսեյնը ընդդիմություն ունենար, Իրաքի ժողովուրդը, հնարավոր է, ավիահարվածների տակ չընկներ։ Այս բաց դասը քաղաքական համայնքին տվել է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամներից մեկը 20 տարի առաջ։ Բաց դասն ուղղված էր առաջին հերթին հայ ժողովրդի հետ ընդհանուր քիչ բան ունեցող նախկին իշխանություններին, որոնք այդ ժամանակ ձգտում էին ամայացնել քաղաքական դաշտը։ Կա մեծ թյուրիմացություն՝ «իշխանություն» ասելով, հասկանում են միայն քաղաքական մեծամասնությունը։ Այնինչ՝ իշխանության մեջ մտնում են խորհրդարանական ընդդիմությունը (սա ակնհայտ է), ինչպես նաև քաղաքական համայնքի և քաղհասարակության այն միավորները, որոնք ունեն ժողովրդականություն կամ ազդեցիկ խոսք, և այդպիսով՝ ազդում են քաղաքական որոշումների ընդունման վրա։ Այդ բոլոր ուժերը մեկ օրգանական ամբողջություն են կազմում։ Այլ հարց է, թե նրանք ինչ հարաբերության մեջ են միմյանց հետ՝ մրցակցության, դիմակայության, կոալիցիայի, հաճախորդության և այլն։ Նրանց միավորում է մեկ ընդհանուր մղում՝ ունենալ մանդատ և պորտֆել ու լիարժեք իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը։ Այս բազմակուսակցական կառավարման ժողովրդավարական մոդելը մեր քաղաքակրթական ձեռքբերումն է, որից հրաժարվելու դեպքում, հնարավոր է, կհայտնվենք միջազգային հանրության հարվածների թիրախում։ Այդ վտանգը գիտակցողը չի փորձում ընդդիմությունը վերացնել, հավակնորդներին ոչնչացնել ու միահեծան կառավարում հաստատել, նույնիսկ՝ մտածել այդ մասին։ Ժողովրդավարությունն այնքան խորը արմատներ է ձգել մեր մեջ, որ քաղաքական համայնքի միավորները երբեմն բնազդաբար են արձագանքում, երբ ժողովրդի կամ պետության ուղղությամբ հարվածի վտանգ է զգացվում։ Վերջին շրջանում քաղաքական քննադատության թիրախում հայտնվել էին ժողովուրդը և իշխանությունը։ Նրանց հանդիմանում էին կորոնավիրուսի դեմ կռվի լրջությունը ժամանակին չհասկանալու, սոցիալական պատասխանատվություն չունենալու, համավարակի դեմ պայքարը կառավարել չկարողանալու, հակահամաճարակային կանոնները չպահպանելու, սարսափ տարածելու, կյանքը դժոխքի վերածելու և այլ «մեղքերի» մեջ։ Ուշադիր հետևելու դեպքում, նկատելի է, որ քննադատությունն ուղղված է ոչ միայն քաղաքական մեծամասնությանը և ժողովրդին, այլև քաղաքական համայնքին և հասարակությանն ընդհանրապես։ Հետևաբար՝ օրինաչափ է, որ ինչպես մեծամասնությունը, այնպես էլ ընդդիմությունը, քաղաքական համայնքի հին ու նոր միավորները, ժողովրդականություն ու ազդեցություն ունեցողները ակտիվացել են, այդպիսով՝ ակնարկում են, որ ընդունում են իրենց ուղղված հանրային քննադատությունն ու պատրաստ են գործել։ Այս ակտիվության ընդհանրական արդյունքը մեկն է՝ գործով ապացուցել, որ քաղաքական ուժերը մասնակցում են համավարակի դեմ ընդհանուր կռվին, ամուր կանգնած են դիրքերում, և միմյանց լրացնելով, սթափեցնելով, ժամանակին փոխարինելով կարող են հաղթահարել այս ճգնաժամը և ապահովել պետության առաջընթացը հետպանդեմիական աշխարհում։

Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular