ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր դիտարկեցինք նախարարության պատվիրատվությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

Նա, մասնավորապես, գրել է. «Առաջին կանգառը Արծվանիստ համայնքում էր, որտեղ օրերս մեկնարկել են համայնքի 3.3 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք սկսվում են Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհից, հասնում մինչև համայնքի կենտրոն, ապա շարունակվում դեպի Վանևան վանական համալիր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսվում են հողային աշխատանքներ, մայթերի և եզրաքարերի կառուցում, ջրահեռացման խողովակների տեղադրում, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման և նշագծման աշխատանքներ:

Արծվանիստում դիտարկեցինք նաեւ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային մեկ այլ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որն մոտ օրերս ամբողջությամբ պատրաստ կլինի։

Շատ կարևորում եմ Արծվանիստ համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, քանզի վերանորոգվող ճանապարհներից մեկն էլ տանում է դեպի Վանևան վանական համալիր եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն է տալիս բնակիչներին:

Մարտունի քաղաքի Կամոյի փողոցն ընդգրկող Մ10 միջպետական ճանապարհի 1.5 կմ ճանապարհի շինարարական աշխատանքը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այս ծրագրի արժեքը կազմում է 635 միլիոն դրամ:

Կարող եմ վստահորեն ասել, որ հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի ամենավտանգավոր հատվածը և ի ուրախություն բոլորիս այստեղ կկառուցվի 4 գծանոց ճանապարհ, մայթեր, լուսավորություն և կունենանք երթևեկության համար անվտանգ ճանապարհ։

Եղանք նաև Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 20-40-րդ կիլոմետր հատվածում, որտեղ դիտարկեցինք ՀՀ պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 2,6 միլիարդ դրամ: Ավելի քան 40 տարի երբևէ հիմնանորոգման չենթարկված և ամբողջովին շարքից դուրս եկած ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular