ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Էլինար Վարդանյանն անդրադարձել է համավարակի պայմաններում հասարակության և պետության պատասխատատվության շրջանակին, հակաճգնաժամային ռազմավարության հետ կապված խնդիրներին։

Նա մասնավորապես գրել է․ «Մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք պատասխանատու վարքագիծ են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Առանց կոչերի, առանց համոզելու։ Նրանք ինքնուրույն տեղեկացված են նորմերից և անվերապահորեն կատարում են պարետատան պահանջները։

Բայց կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, արգելքների ոչ մի նորմ։ Եվ նրանք ռեալ վտանգ են բոլորի համար, այդ թվում՝ զգոն և գրագետ խավի։

Ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր առանց դիմակի 5 հոգով ներխուժում են նեղ վերելակ, խանութում չեն պահպանում հեռավորություն, ընդհատակյա խնջույքներ և տոնախմբություններ են կազմակերպում։ Իսկ դա մասսայաբար է այդպես. Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր։ Չեմ հասկանում նաև «Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, մեզ չի կպնի...» և այլ «գաղափարներ» կրողներին։

Այս շերտի վրա ազդեցություն չի թողնում նաև իշխանության խոսքը, որը վերջին շրջանում խիստ արժեզրկվել է։ Չեն օգնում վարչապետի հորդորները, սպառնալիքները։ Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ այդ մարդկանց անհատական տվյալները համացանցում տարածելը ամենաճիշտ լուծումը չէ։ Նրանց վարքագծի համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Նրանց վարքագիծը շատ հաճախ պայմանավորված է հենց կառավարության տարբեր պատասխանատուների մինչ օրս հնչեցրած իրարամերժ հայտարարություններով։

Մինչ սահմանափակումների թուլացումը կառավարությունը ի թիվս այլ հարցերի՝ դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք և այլն, պետք է ճիշտ հաշվարկեր հատկապես այս շերտի հնարավոր վարքագիծը։ Բայց մենք անցանք սահմանափակումների թուլացման առանց այս հարցերից որևէ մեկին ռացիոնալ լուծում տալու։

Այսօր արդեն լուծումը առանց իրավունքների ոտնահարման, օրենքի շրջանակներում, համավարակի կանխարգելման պահանջները պարտադրելն է այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում։ Այո, պետք չէ վախենալ «պարտադրել» ձևակերպումից։ Հակառակը կլինի պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ և ճակատագիր։

Գլխավոր հարցը

Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը։ Մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Այսօրվա իրականության և վաղվա հեռանկարի համար պետք է ունենալ հստակ ռազմավարություն։ Այդ դեպքում ռեսուրսները արագ կգտնվեն, այդ դեպում՝ պետական համակարգը կսկսի աշխատել, այդ դեպքում՝ յուրաքանչյուր գործի պատասխանատու կիմանա ինչ է պետք անել և ինչ ժամկետներում, և այդ դեպքում յուրաքանչյուր պաշտոնյա կիմանա իր պատասխանատվության չափը և տապալման համար պատասխանատվության անխուսափելիությունը։ Ամեն ուշացրած օր մեծացնում է հնարավոր հետևանքների գինը՝ վտանգելով մեր կյանքը»։


Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular