ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ:
Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։
Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։
Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular