ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երբ դեռևս 2020թվականի մարտ ամսին Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը և Արցախի Արդարություն կուսակցությունը դիմեցին երկրի նախագահին և պահանջեցին հայտարարել արտակարգ դրություն, Արցախի իշխանությունների կողմից այն սրերով ընդունվեց։ Այդ հայտարարությունը սակայն մերկապարանոց չէր, քանզի միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց էր տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ և հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, և տրվեց այն իրավական հիմնավորումները, որի միջոցով հնարավոր էր օրինական ճանապարհով հայտարարել արտակարգ դրություն։
Իսկ ի՞նչ ճանապարհով գնացին մեր իշխանությունները․
Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագրով 2020 թվականի ապրիլի 12-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվեաց արտակարգ իրավիճակ։
Արցախի << Արդարություն>> կուսակցությունը գտնում է, որ նախագահի այդ հրամանագիրը հակասում է ԱՀ Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանություններից ելնելով:
ԱՀ նախագահը իր հրամանագիրը կայացրել է ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով: ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ… ԱՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով Հանրապետության նախագահը կարող է Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում որոշակի ժամկետով մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ>>: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանվում է օրենքով:
ԱՀ գործում է ,,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ,,ԱՀ օրենքը,որն ընդունվել է 2004 թ-ի մարտի 10-ին ՀՕ-100 օրենքով:
,, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ,,ԱՀ օրենքի 5-րդ հոդվածը կարգավորում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները,որոնց մեջ ներառված չեն քաղաքացիների ԱՀ Սահմանադրությամբ սահմանված 40,42,44-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներ: Մինչդեռ ԱՀ նախագահի վերոնշյալ հրամանագրի IV-րդ բաժնով սահմանվել է ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված 40,42,44-րդ հոդվածներով իրավունքի իրացման սահմանափակումներ: Դա նշանակում է,որ ,,Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ,, հրամանագիրը հակասում է ԼՂՀ Սահմանադրության 40,42,44-րդ և 76-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ,,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ,,ԱՀ օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված դրույթներին: Հատկանշական է արձանագրել, որ ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածը վկայակոչում է այն դեպքերը,որոնց պայմաններում կարող են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ սահմանվել: Ըստ ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջների հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել բացառապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, որպիսին պետության կողմից հայտարարված չէ:
Ընդ որում հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքի ուժով, քանի որ ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածը վկայակոչում է ,,․․ կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում,,:
Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն դեռևս իշխանությունները չեն կատարել Սահմանադրության 167 հոդվածի առաջին մասի պահանջը՝ Ազգային ժողովը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը։
Ելնելով վերոգրյալից Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահին անհապաղ երկրում ստեղծել օրինականության մթնոլորտ և նախկին նախագահի գործող հրամանագիրը համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը՝ վերադառնալ օրինական դաշտ։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular