ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանային համալիրում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով. ըստ բժշիկների՝ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում գլխի գագաթային շրջանի պատռված վերք, գանգուղեղային վնասվածք, սուբարախնոիդալ արնազեղում ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բժշկական բրիգադը հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 27-ամյա Սիփան Հակոբյանին:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի ոստիկանության պահպանության բաժնի աշխատակիցները պարզել են, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղից մի հոգու տեղափոխել են հիվանդանոց: Շենգավիթի ոստիկանները՝ Շենգավիթի ոստիկանության պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, պարզել են, որ Ս. Հակոբյանը էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել նշված ռեստորանային համալիրից:

Արդեն ոստիկանները այցելելով ռեստորոն՝ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի դասակի հրամանատար Զաքարյանի գլխավորությամբ, ռեստորանում ծեծկռտուք կատարելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Վերխնիե Պոլյա փողոցի բնակիչ, ժամանակավորապես Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի 6-րդ շենքում բնակվող, 24-ամյա Տիգրան Գասպարյանին և Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ավետիսյանին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ հարսանիքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Տ. Գասպարյանը ապակե տարայով հարվածել է Ս. Հակոբյանի գլխին: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ն. Ավետիսյանը աշխատում է «Մոնարխ» Բաց բաժնետիրական ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ: Իսկ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար «Լոնդիկ» մականվամբ Էդիկ Բարսեղյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular