Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան
ՎԻԴԵՈԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կից գրությամբ, որում, մասնավորապես, ասվում է․
«Այսօր Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել տեղամաս` կարգ ու կանոն հաստատելու համար։
Հարցը հետևյալն է, մի՞թե չենք սովորելու հերթ կանգնել` նույնիսկ կորոնավիրուսի տարածման ներկա ծավալների դեպքում։
Հարգելի թոշակառուներ, մեր սիրելի տատիկներ և պապիկներ, մնացեք տանը և փոստատարները օրերի ընթացքում Ձեր թոշակները կհասցնեն տուն, պետք չի գնալ և հերթ կանգնել փոստի բաժանմունքների դիմաց»։