ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն անդրադառնալով Փաշինյանի ու իր ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու մասին լուրին, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է.

«Սա, իհարկե, սպասելի էր իր պարագայում, քանի որ այն քամահրանքն ու ծաղրը, անլրջությունն ու ցինիզմը, որ նա ցուցաբերեց այս վիրուսի նկատմամբ, այլ տարբերակ չէր թողնում։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ հասարակության գերակշռող մեծամասնությունը խորը կասկածով է վերաբերվում այս փաստին, ինչպես նաև այն, որ Փաշինյանն իրեն իր իսկ կողմից ստեղծած իրավիճակի զոհ դարձնելու համար հոգեբանորեն կարող էր դիմել նման կեղծիքի, ինձ հետաքրքրում է բոլորովին ուրիշ բան։
Եթե հիշում եք, 10 օր առաջ Հայկական Քաղաքական «էլիտան» Արցախում մասնակցում էր Արցախի նախագահի երդմնակալության բանկետին՝ առանց դիմակների, պաշտպանիչ ձեռնոցների, ֆիզիկական հեռավորության նվազագույն պահանջների պահպանման։
Իսկ այս վիրուսի ինկուբացիոն շրջանը, ըստ մասնագետների պնդման, տևում է նվազագույնը 14 օր։

Այսինքն, կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանն այդ բանկետին արդեն վարակակիր էր և, ի նկատի ունենալով նրա խոսքի արտահայտման ֆիզիկական բարձր ճնշումը, շատ մեծ է հավանականությունը, որ նա հասցրել է վարակել բանկետի մասնակիցներին։ Իսկ բանկետին մասնակցում էր Արցախի ամբողջ վերնախավը, նաև բարձրաստիճան զինվորականներ։
Բացարձակապես չեմ պնդում, որ Փաշինյանը կորոնավիրուսը տեղափոխել է Արցախի զինված ուժեր, բայց այն փաստը, որ նա այդ բանկետին եղել է վարակված, ուղղակի անվիճելի է։
Եթե նա, ի պաշտոնե լինելով Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության երաշխավոր, չկարողացավ ապահովել իր և իր ընտանիքի առողջապահական անվտանգությունը, ապա ինչպե՞ս մեր քաղաքացիները վստահ լինեն, որ իրենք պաշտպանված են։
Սա անպատասխանատվության ու անլրջության նոր ռեկորդ է, որով Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը։

Հ.Գ. Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին և Աստված պահապան մեր ժողովրդին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular