ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տանտրիկ սեքս. էզոթերիկ երանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կին-տղամարդ հարաբերությունները հաճախ վերածվում են մրցակցային պայքարի: Եվ կանայք հաճախ մնում են չբավարարված, ինչն էլ բացասաբար է ազդում նրանց էմոցիոնալ դաշտի ու առողջության վրա:

Զուգընկերոջը բացահայտել այլ կողմից, հաղորդակցվել նրա էներգետիկ դաշտի հետ և ստանալ նոր ու ավելի վառ տպավորություններ. այս ամենը հնարավոր է տանտրիկ սեքսի միջոցով:

download (1)

Իսկ ի՞նչ է տանտրիկ սեքսը

Տանտրիկ սեքսն անշփում հաճույքն է, որը կարելի է ապրել էզոթերիկ գիտելիք ստանալով: Ի վերջո մարդը հասնում է այն գիտակցության, որ ինքն ու տիեզերքը մեկ ամբողջություն են: Ցանկալին իրականություն դարձնելու նախապայմանը արական և իգական սկիզբների միասնությունն է:

Տանտրիկ սեքսն իր հատուկ տեմպն ունի` տպավորիչ, ուժեղ, երկարատև ինտիմ հաճույքի հասնելու համար: Մինչև բուն սեռական ակտին անցնելը, զույգը երկար ուսուցում է անցնում՝ միմյանց էներգետիկ դաշտին ու էներգետիկ հոսքերին ընտելանալու համար:

Նրանք միմյանց մերսում են, տարբեր վարժություններ անում:

Այս մոտեցումն օգնում է ճիշտ ըմբռնել իրավիճակը, կինն ու տղամարդը սկսում են լավ հասկանալ միմյանց և դառնում են իրական մեկ ամբողջություն:

Տանտրիկ սեքսի ժամանակ երկուսն էլ՝թե՛ կինը և թե՛ տղամարդը, միաժամանակ են հասնում օրգազմի: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ մարդու էներգետիկ դաշտին ծանոթանալն օգնում է բացահայտել Նադիի՝ կենսական էներգիայի 3 կետ՝ իդան՝ կնոջ էներգիան, փինգալը՝ տղամարդու էներգիան և սուշումնան՝անսեռ էներգիան: Հենց սա էլ օգնում է ձեռք բերել միստիկ սեքսուալ էներգիան:

x_32b039a2

Տանտրայի համար զուգընկերոջ առկայությունը ոչ միշտ է պարտադիր: Կա նաև անհատական մեթոդիկա, որը մարդուն օգնում է բացահայտել բոլոր երեք կետերն էլ, որոնց շնորհիվ միայն կարելի է ապրել օրգազմի հաճույքը:

Տանտրիկ սեքսի առավելությունները

Ուսմունքը նոր ուսումնասիրողները հաճախ թերահավատորեն են վերաբերվում դրան:

Քչերն են ցնցող արդյունքներ ակնկալում: Բայց շատ ժամանակ չանցած` անվստահությունն անհետանում է, որովհետև սովորական կյանքում հաճույք չապրող կանայք տանտրիկ սեքսի միջոցով աստիճանաբար վայելում են զգայական օրգազմի բազում պահեր: Դրա համար պետք է երկար ժամանակ ուսումնասիրել ու ճանաչել միմյանց, չշտապել և հարգալից լինել զուգընկերոջ հանդեպ:

cx8zzhabni6y6vq2.1225658516

Տանտրայի գաղտնիքները պետք է սովորել մասնագետից

Այս գիտությունն ինքնուրույն բացահայտելը շատ դժվար է: Առաջին փուլը էներգետիկ մաքրումն է: Նախ պետք է ամբողջ սրտով ներել զուգընկերոջը` հին մեղքերի ու սխալների համար:

Տանտրիկ սեքսով զբաղվող զույգերի հարաբերությունները որակապես բարելավվում են: Տղամարդիկ սովորում են լսել կանանց, նրանց վերաբերվել ինչպես աստվածային արարածների: Նրանք դադարում են կնոջն օգտագործել` իրենց բացասական էներգիան դուրս մղելու համար:

Կանայք կառուցում են կյանքի զգայական կողմը: Անմոռանալի օրգազմին հասնելը նրանց օգնում է «մաքրվել», լինել ավելի էմոցիոնալ և ուշադիր:


Տղամարդու պարգևած հաճույքը կնոջն օգնում է կրկին ու կրկին երջանկության հորմոններ արտադրել: Դրա շնորհիվ կնոջ օրգանիզմում ի հայտ է գալիս նաև մելատոնին, որը «պատասխանատու է» մարմնի երիտասարդացման համար: Այնպես որ` ձեր կինը կարող է ձեր շնորհիվ լինել ուշադիր ու սիրալիր ու մնալ հավերժ երիտասարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular