ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայը չի հանդուրժի օտարի զինվորին իր հողի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին շրջանառության մեջ գցված ու քննարկվող, սակայն հասարակության ճնշող մեծամասության կողմից անընդունելի թեմաներից էր հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Տարօրինակը հենց այն է, որ այս հարցը որևէ համատեքստում նույնիսկ քննարկվել է, քանի որ վստահ եմ, որ ՀՀ և Արցախի բնակչության կողմից այն կարժանանա նույն բացասական վերաբերմունքին, ինչին արժանացավ տարածքների վերադարձման հարցը, այսինքն՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը պարզապես չի կարող հանդուրժել նման բան: Եվ դա ունի իր հիմքերը:

Օրինակ՝ խաղաղապահների հարցում բավական է ընդամենն ուսումնասիրել համաշխարհային փորձը և կարելի է տեսնել, որ այն երկրներում, որտեղ տարբեր ժամանակ խաղաղապահներ են տեղակայվել, այդ շրջանում աճել է հանցագործությունների թիվը՝ բռնություններ, կողոպուտներ, բռնաբարություններ, միջամտություններ մարդկանց անձնական տարածք և այլն: Օրինակ, միայն 2015թ. ընթացքում ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեքսուալ բռնությունների 69 մեղադրանք: Երևի թե հիշում եք, թե ինչպես Վրաստանի, Ֆրանսիայի և Կոնգոյի խաղաղապահները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում մեղադրվում՝ անչափահասների բռնաբարությունների մեջ: Ու կարևոր չէ, թե խաղաղապահները ՄԱԿ-ինը կլինեն, թե Ռուսաստանինը: Ի՞նչ երաշխիքներ կարող են լինել, որ ռուս խաղաղապահներն իրենց բարոյականությամբ կամ պահվածքով կառանձնանան. իրականում որևէ նման երաշխիք լինել չի կարող, մանավանդ, որ ժամանակ առ ժամանակ բախտ ունենում ենք ականատես լինելու ռուս զինվորականների լկտի պահվածքին Գյումրիում:

Սա՝ բնակչության անվտանգության և հանցագործությունների հնարավոր աճի տեսանկյունից, սակայն կա նաև հարցի բարոյական կողմը՝ հայը չի հանդուրժի օտարի զինվորին իր հողի վրա, և ինչ առաքելությամբ էլ այդ օտար զինվորը եկած լինի, նա կարող է ընկալվել որպես թշնամի, և դա իր հերթին պայթյունավտանգ իրավիճակ կառաջացնի: Այնպես որ, հուսով եմ՝ մեր իշխանություններն այնքան ողջամիտ կգտնվեն, որ հետագա բանակցություններում խաղաղապահների տեղակայման հավանականությունն ընդհանրապես բացառեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular