ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը ՀՀ-ի հակահամաճարակային քաղաքականության մասին զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ: Նրա խոսքով՝  ՀՀ ներկա կառավարությունն, ինչպես նախորդ կառավարությունները, չունի երկրի կառավարման ռազմավարություն, իսկ կորոնավիրուսի տարածման դեմ նախատեսած սահմանափակումները պարզապես ջղաձիգ արձագանքներ են:

-Պարո՛ն Մեսրոբյան, արդեն գրեթե երեք ամիս է` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանի կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել ու մտցրել սահմանափակումներ: Ըստ Ձեզ՝ ռազմավարության ինչպիսի՞ սցենար են մշակել ՀՀ իշխանությունները:

—Ներկա կառավարությունն, ինչպես Հայաստանի կառավարությունները 1991թ.-ից սկսած, ռազմավարական ծրագրեր չեն մշակել: Իսկ առ այսօր հրապարակած ծրագրերը ծրագրեր չեն: Դրանք միշտ եղել են և հիմա կան թամադաների բաժակաճառերի ժողովածուներ, հետևապես ռազմավարության մասին խոսալն անիմաստ է: Ես բազմիցս հրապարակել եմ, թե կառավարության ռազմավարական ծրագիրն ինչ պահանջների պետք է բավարարի: Ցավոք, ներկա կառավարությունն էլ բացառություն չէ:

1991թ.-ից  բոլոր կառավարությունները մարտավարական և պահի կառավարում են իրականացրել: Նման պահվածք դրսևորվում է նաև կորոնավիուսի դեմ պայքարում:

Երբ կառավարությունն ունի ռազմավարական ծրագիր, նա իրականացնում է ակտիվ կառավարում, իսկ երբ չունի` ռեակտիվ: Ահա թե ինչու մեր բոլոր ժամանակների իշխանություններն արձագանքում են կա՛մ դեպքերի զարգացմանը, կա՛մ դրսի պարտադրանքին:

Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսին էր մեր իշխանությունների պահվածքը 2020թ.-ի հունվար-փետրվարին, հետո մարտին ու դրանից հետո, կտեսնենք, որ ներկա կառավարությունն իրեն նույն կերպ է պահում, ինչպես իրեն պահեց 2008 թ.-ի իշխանությունը, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր: Այն ժամանակ էլ Հայաստանը հայտարարում էր, որ այդ ճգնաժամն իրեն էապես չի վնասելու, քանի որ Հայաստանը բավականաչափ ներգրավված չէ միջազգային ֆինանսատնտեսական համակարգի մեջ: Բայց տեսանք, թե ինչ եղավ… Այն ժամանակ հայտարարում էին նաև, որ ճգնաժամից հետո Հայաստանն է՛լ ավելի լավ վիճակում կհայտնվի: Արդյունքում, մեկ տարի հետո, Հայաստանի ՀՆԱ-ն անկում ապրեց 14.5 տոկոսով: Դա աշխարհի պետությունների տնտեսությունների անկման վատագույն ցուցանիշներից մեկն էր: Նույնը հիմա է հայտարարվում: Նախ ասում էին, որ կորոնավիրուսը մեզ լուրջ չի սպառնում, հետո սկսեցին խոսել սպառնալիքներից, հետո նաև պնդել, թե կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ստեղծելու: Երկու տարբեր կառավարություններ, բայց դրսևորման ինչպիսի նույն վարքագծեր:

-Համավարակն իր հետ նաև տնտեսական խնդիրներ է բերում․ երկիրը կանգնելու է առողջապահական կոլապսի առջև...

-Արդեն կանգնել է:

-Կառավարման ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-1991թ.-ից մենք ունենք կառավարման մեկ կարևոր խնդիր` պետության ռազմավարական զարգացման տեսլականի և, որպես հետևանք, ծրագրի բացակայություն: Պետության կառավարման մնացած բոլոր խնդիրները` ածանցյալներն են: Եթե մեզ մոտ չկա ռազմավարական կառավարում, ուրեմն ցանկացած ճգնաժամի ժամանակ պետության կառավարումը տանում է անկման:

-Պարո՛ն Մեսրոբյան, կառավարության կողմից նախատեսված սահմանափակումներն ինչի՞ մասին են խոսում, արդյոք դրանք արդեն ռազմավարության մաս չե՞ն:

-Դրանք անհաջողությունների նկատմամբ ջղաձիգ արձագանքներ են: Նայեք երկու հարևան պետություններին՝ Վրաստանին և Հայաստանին: Դե հիմա համեմատեք կորոնավիրուսի զարգացման գործընթացներն այս երկրներում: Ինչպիսի՞ն են տվյալները... Մյուս օրինակ` Չինաստանը 1.4 միլիարդ բնակչություն ունի, Հայաստանը՝ 3 միլիոն: Կրկնեմ հարցս` ինչպիսի՞ն են տվյալները… Ինչպիսի՞ն են համաճարակի համեմատական թվերն այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Չինաստանի և թե՛ Հայաստանի… Կարծում եմ, որ մեր պետության կառավարման որակը կարելի է արդեն չմեկնաբանել…

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք. նման իրավիճակն ի՞նչ խնդիրների առջև կարող է մեզ կանգնեցնել:

-Այն, ինչ կատարվում է 1991թ.-ից ամեն ճգնաժամի ժամանակ`տնտեսության անկում, բարոյահոգեբանական և սոցիալական ներքին լարվածության աճ, իշխանությունների վարկանիշի անկում՝ իր բոլոր բացասական հետևանքներով… 

-Կառավարությունն այս իրավիճակում մեղքի և պատասխանատվության մի մեծ բաժին հատկացրել է քաղաքացուն: Պարբերաբար վարչապետը զգուշացնում է, որ վարակի տարածումը կախված է քաղաքացուց:

-Եկեք հասկանանք իրավիճակը`պարզ օրինակ դիտարկելով: Երբ հիվանդը գնում է վիրահատության և այն լավ չի ընթանում ու հիվանդը մահանում է, ո՞վ է պատասխանատվություն կրում: Ինչո՞ւ առօրյա կյանքում մենք շատ առողջ և հստակ մոտեցումներ ունենք, բայց երբ դուրս ենք գալիս պետության կառավարման մակարդակ, սկսում ենք նոր-նոր բաներ հորինել: Ես չեմ ասում, որ մենք «վերին արտի ցորենն ենք», ո՛չ: Մենք շատ ախտեր ունենք, բայց ի վերջո, ցանկացած պետության մեջ, կառավարման ցանկացած նեգատիվ հետևանքների միանձնյա պատասխանատուն պետք է լինի իշխող համակարգը: Կառավարման մեջ այլ բացատրություն չկա:

Կառավարողն, ի սկզբանե, պետք է իմանա, թե ում է կառավարում և պարտավոր է այնպես կառավարել, որ արդյունք ստանա: Եթե արդյունք չի տալիս և մեղադրում է բոլորին, ուրեմն պետք է հրաժարական տա: Կառավարումը շատ պարզ ու հստակ, բայց նաև պրոֆեսիոնալ տիրույթ է: Այստեղ չեն փիլիսոփայում, քաղաքական եզրակացություններ չեն անում:

Բերեմ ևս մեկ օրինակ: Ավտոմեքենայի անսարք լինելու դեպքում, այն պահից, երբ վարպետը վիճակն ուսումնասիրելուց հետո համաձայնեց նորոգել, նա կրում է դրա սարքին լինելու միանձնյա պատասխանատվությունը: Եթե չկարողացավ սարքել, ասելով, որ այս կամ այն խնդիրների առաջ կանգնեց, ուրեմն վիճակն ուսումնասիրելուց հետո ի սկզբանե չպիտի համաձայնվեր: Ավելին` վիճակը սխալ ուսումնասիրելու համար նույնպես միանձնյա պատասխանատվությունը կրում է վարպետը: Մի խոսքով, անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular