ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի կարելի, չի կարելի մարդկանց վախեցնել՝ վերակենդանացման բաժանմուքի, ինտուբացիայի մասին սարսափներ ՖԲ-ում գրելով: Հո սադիստ չե՞ք: Ի՞նչ եք ուզում: Ուզում եք մարդիկ, դա պատկերացնելով, թաքուն պահեն հիվանդությունը ու նախընտրեն տանը մահանա՞լ:Երեկ քնելուց առաջ մի նման գրառում հայտնվեց ֆիդումս՝ նկարներով «համեմված» իբր չհավատացողների համար:Կլինի՞ մեզ՝ հավատացող ու տեղից զգուշավորությունից արդեն հոգեխանգարվածներիս հանգիստ թողնեք, էլ ավելի չընկճեք: Հերիք է»: 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային շահերի պաշտպանությունն ու քաղաքական անմեղսունակությունն անհամատեղելի են։Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան Փաշինյանի պապին ֆաշիստների աջակից ու կոլաբորացիոնիստ է համարում, իսկ Նիկոլն Ալիևին՝ կիրթ, նորմալ ու կառուցողական։ Ամոթ է, խելքի աշեցեք»։ 

ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմությունը կրկնվելու սովորություն ուն102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50 մլն մարդու, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։ Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան էր, որ գործում էր ԱՄՆ-ում։Փաստորեն դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել և շատ լավ օգտագործվում է տարբեր ձախողված անձանց կողմից»: 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս էլ որերորդ անգամն է, երբ Լոռու մարզպետի աթոռը զբաղեցրած անձը հանցագործության կամ հանցագործի մասին հայտարարություն է անում։ Կարծում եմ, որ ՀՀ Ոստիկանությունը կրկին անգամ պետք է հասկանա՝ կոնկրետ ինչ հանցագործության մասին է խոսքը, երբ մարզպետը օգտագործում է «կավատներ» արտահայտությունը։ՀՀ ոստիկանությոʹւն, կա՛մ հետամուտ եղեք այս մարդու՝ հանցագործությունների մասին հայտարարություններին, կա՛մ ֆիքսենք, որ ասվել է հերթական անպատասխանատու արտահայտությունը»: 


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան եփես, ականջները, միևնույն է, հում են մնում: Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր: Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ: Լո՞ւրջ: Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ թիրախավորելու էին, գիտեի, որ խոսքս կտրելու էին, դա էլ գիտեի ու պատրաստ էի, բայց որ խարույկի վրա այրելու կոչեր էին լինելու, դա նորություն էր, այն էլ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամի կողմից: Խորհրդարանական ուժի կողմից դա արդեն նորություն է, թե բա՝ Քադաֆիի խորհրդարան չեն թույլ տա դարձնեք: Մի հատ ձեր կուսակցության անդամին կարգի հրավիրեք»: 

Այդ գրառմանը արձագանքել էր Լուսավոր Հայաստանից Աննա Կոստանյանը:

 

Հետ չէր մնացել նաև «Իմ քայլ»-ից Նազելի Բաղդասարյանը՝




ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես աղավաղել իրականությունը: Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»: Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ»: 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular