ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ կոնգրեսականները անհրաժեշտ են համարում Արցախի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 15-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծել շարունակական և միասնական ջանքերի կարևորությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը և հանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող, Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը: Միջացառումը վարում էր Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։

Իրենց ելույթներում ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցել Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմական արդարության վերականգնմանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր խոսքում անդրադարձել է կենտրոնի գործունեությանը, նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորությունն Արցախի և տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև կոնգրեսականների գրասենյակների և ՀՀ դեսպանության աշխատակիցներ, քրդական և եզդիական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և ամերիկահայ համայնքի անդամներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular