ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել: Բոլոր հայտնի քաղաքական գործիչների գործողություններում որեւիցե արժեքային կողմնորոշիչի իսպառ բացակայությունն այդ գործընթացի բնորոշ գիծն է:

Ամենեւին պատահական չէ, որ հանրությունը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, թե ինչու Արցախի նոր նախագահն իր երդմնակալության վայրը մայրաքաղաքից տեղափոխեց Շուշի: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ովքեր են փողոցում սուլում նրա երդմնակալության ճառի ժամանակ` բողոք հայտնելով սոցիալական հեռավորության եւ կարանտինի բոլոր պահանջների համար: Էլ ավելի շփոթեցուցիչ էր շենքը շրջապատած հարյուրավոր ոստիկանների ու այնտեղ բերված, կայանված հարյուրավոր թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը:

Ո՞վ էր այդպես վախեցնում նախագահին ու նրա շրջապատին: Դիմակներով ու ցուցապաստառներով շարք կազմած ցուցարարների մեջ շատերը տեսնում էին Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին: Ինչ-որ մեկը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ինքն է այդ ակցիան կազմակերպել ինչ-ինչ նպատակներով: Իսկ մեկ ուրիշն ընդհանրապես եզրահանգեց, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, չնայած ակցիայի անդամները Արայիկ Հարությունյանին անվանում էին «քոչարյանասերժական ռեժիմի» շարունակող: Այնքան էլ շատ չէր նրանց թիվը, ովքեր ենթադրում են, թե Հարությունյանին կարող էին սուլել Արցախում անցկացված ընտրություններից դժգոհ հասարակ քաղաքացիները: Ամենուրեք փնտրում էին ինչ-որ մեկի «ականջները»:

Այլ բան չէր էլ կարող լինել: Այդ օրվա իրադարձությունները լավագույնս ցուցադրեցին Արցախի քաղաքական իրողությունների խեղաթյուրված ընկալումը: 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո անցած երկու տարվա ընթացքում տարբեր կողմերից հայ հանրությանը ներշնչում էին Արցախում քաղաքական ուժերի փոխդասավորության յուրօրինակ պատկեր: Ընդհանուր տեսքով այդ պատկերը կառուցվում էր «հակահեղափոխական» եւ «հեղափոխականամետ» ուժերի դիմակայության հայեցակետի վրա: Ցանկացած գործչի բնութագիրը տրվում էր բացառապես այդ կլիշեներով: Համընկնո՞ւմ էր արդյոք այդ բնութագիրը գործերի իրական վիճակի հետ, թե ոչ, քչերին էր հուզում:

Շուշիում բողոքավորների նույնականացման համար տվյալ կլիշեի կիրառման փորձը բացահայտեց դրա սնանկությունը: Համապատասխանաբար` իրավիճակն ի հայտ բերեց որոշակի առեղծվածայնություն: Բայց ոչ մի առեղծված էլ չկա` կա կեղծ համոզմունքների թելադրանքի միջոցով իրողությունների աշխարհից հասարակական գիտակցության կտրվածություն: Մարդիկ ավելի ու ավելի խորն են սուզվում պատրանքների աշխարհում: Չափից ավելի խճճված որոշումներ ընդունվեցին եւ ընդունվում են այդ օրերին ու ամիսներին: Եվ չափից ավելի քիչ պարզաբանումներ են տրվում ընդունված որոշումների էության ու շարժառիթների վերաբերյալ` տեղի ունեցող ամեն ինչ բացատրվում է միասնության եւ ազգային շահերի գերակայության ձգտումներով: Իրականում մենք գործ ունենք վերոհիշյալ քաղաքական դիֆուզիայի հետ: Քաղաքական նպատակահարմարությունն աննախադեպ ծավալներով վեր է կանգած արժեքային ցանկացած կողմնորոշիչներից:

Հետհեղափոխական ողջ ժամանակաշրջանը դրա վկայությունն է: Իսկ համապետական ընտրությունների անցկացման շրջանում Արցախը քանիցս բախվել է այնպիսի երեւույթների, որոնց էությունը մինչեւ հիմա մեկնաբանված չէ: Նախ` տարակուսանք հարուցեց Սամվել Բաբայանի հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի անսպասելի միությունը: Հասարակությունում միանշանակ չընկալվող Բաբայանը ընդդիմադիր լինելու պատճառով հասարակության զգալի մասի կողմից ընդունվեց բացառապես իբրեւ իշխանական թեկնածու Արայիկ Հարությունյանին կոշտ հակադրված կերպար: Բայց նրան Մայիլյանի զինակից պատկերացնելը շատերի համար բարդ էր` չափազանց մեծ աններդաշնակություն էր ստացվում Բաբայանի կերպարի հետ նոր Արցախի կառուցման գաղափարը զուգադրելիս: Բայց շփոթահար մարդիկ ինչ-որ կերպ կուլ տվեցին այդ աններդաշնակությունը` հուսալով, որ միգուցե լավ լինի:

Երկրորդ անգամ հանրությունը ցնցակաթված ապրեց այն մտքից, որ Հայաստանի հեղափոխական իշխանություններն աջակցում են նախկին իշխանությունների առավել անախորժ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին: Մինչ այդ, քչերը կարող էին հասկանալ, թե ինչու վերջինիս լայնածավալ «բարեգործությունը» դեռ ընտրություններից շատ առաջ ոչ մի կերպ չէր նկատվում Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք իրենց հայտարարել էին արցախյան արդար ընտրությունների երաշխավոր: Քվեարկության առաջին փուլից հետո պարզվեց, թե ինչու էին աչք փակում: Մինչ օրս Հայաստանի իշխանությունների այդ որոշման բացատրությունները չկան:

Բայց դա ամենը չէ: Երբ խորհրդարանում մեծաքանակ մանդատներ ստացած Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի կուսակցությունները ստորագրեցին հուշագիր համագործակցության մասին, հանրության երեւակայությունը վերջնականապես սպառվեց: Քաղաքական դիֆուզիան հասավ իր գագաթնակետին: Կադրային նշանակումներն ընդամենը հաստատեցին այդ փաստը:

Ավելի շուտ` դեռ էլի ինչ-որ անհեթեթություններ են սպասվում: Հետընտրական հիասթափությունն Արցախում ակնհայտ է: Քաղաքական գործիչների անսկզբունքայնությունը դատապարտվում է բավական խստորեն: Սակայն իրավիճակի ողջամիտ տեսլական դեռ քչերն ունեն: Այդտեղից էլ` այն խառնաշփոթը, որ առկա է ստեղծված քաղաքական իրողությունների գնահատականներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular