ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի

ՎԻԴԵՈ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին տարբեր դավադրապաշտական տեսությունների մեջ մեղադրելու փորձերը դժվար թե դրական ավարտ ունենան, քանի որ դրանք մտածածին են ու չեն համապատասխանում իրականությանը:
Իրականությունը խեղաթյուրելու և Վանեցյանի շուրջ ավելորդ լարվածություն հրահրելու պատճառները հասկանալի են, քանի որ նրան, իսկապես, հաջողվում է հստակ քայլերով առաջ շարժվել և տարբեր ծրագրեր իրականացնել: Ու թեև դրանք բոլորն էլ ուղված են երկրի ու պետականության կայացմանը, բայց, չգիտես ինչու, այս ամենը բոլորովին այլ քողի ներքո է ներկայացվում որոշ քաղաքական ուժերի կողմից, քանի որ շատերը, իսկապես, ԱԱԾ նախկին տնօրենի՝ քաղաքական դաշտ մուտք գործելու քայլի մեջ լուրջ վտանգ են տեսնում: Մինչդեռ, պետք է փաստել, որ այս պահին նա է այն միակ թեկնածուն, ում կհաջողվի համախմբել արտախորհրդարանական քաղաքական ուժերին և ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular