ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10 փաստ՝ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին։

Սրանք ընդամենը փաստեր են, մեկնաբանությունները՝ հետո։

Եվ այսպես.

1. Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։

2. Միայն Երևանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան։
Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի, կխնդրեմ նշել քոմենթներում։

3. Հայաստանում կա 135 հազար բնակարան, որոնց համար միջինում վճարվում է տարեկան ընդամենը 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ):

4. Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 257 հազարի համար։ Ընդհանուր տարեկան գումարը՝ ընդամենը 1 միլիարդ դրամ։

5. Գույքահարկով հարկվող բնակարանների միջին տարեկան հարկը կազմում է ԸՆԴԱՄԵՆԸ 3900 դրամ։

6. Հայաստանում կա ընդամենը 6 հազար բնակարան, որոնց կադաստրային արժեքը 20 միլիոն դրամից (42 հազար դրամից) բարձր է։

7. Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է։

8. Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ, այսինքն՝ 8 անգամ ավելի քիչ, քան 5-6 հազար դոլար արժեցող 15 տարվա Մերսեդեսի գույքահարկը։

9. Երևանի Շենգավիթ համայնքում 74 քմ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ):

10. - «Բոնուս». մի քանի տիպային օրինակներ՝ մարզային քաղաքներից

Գավառ, Բոշնաղյան փողոց։ 144 քմ։ Շուկայական արժեքը՝ 10.5-11 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 3.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 440 դրամ։

Կապան, Դավիթ Բեկ թաղամաս։ 130 քմ։ Շուկայական արժեքը՝ 14-15մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.5 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։

Գյումրի, Հաղթանակի պող.։ 150 քմ։ Շուկայական արժեքը՝ 28-30 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 6.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 3400 դրամ։

Սպիտակ, Ս. Ավետիսյան փող.: 154 քմ։
Շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.6 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։

Աբովյան, Բարեկամության հրապարակ։ 116 քմ։
Շուկայական արժեք՝ 15-16 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 4 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ հազար դրամ։

Այսքանը՝ դեռ միայն բնակարանների մասով

Շարունակելի...

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

 

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular