ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյան քաղաքի ծննդատան պարզաբանումը՝ մահացած նորածնի վերաբերյալ․

 

«Հարգելի հայրենակիցներ,

Մայիսի 23-ին Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածին երեխայի մահվան ցավալի դեպքի հետ կապված շահարկումները ԶԼՄ-ների կողմից չեն դադարում։

Նախ ևս մեկ անգամ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացած երեխայի ընտանիքին ու հարազատներին։

Ստիպված ենք ավելի հանգամանալից անդրադառնալ հրապարակումներում հնչող դիտարկումներին․

Shamshyan․com կայքում «Ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր» վերտառությամբ գրառման մեջ ներարգանդային թոքաբորբով ծնված երեխայի հարազատները շահարկում են նորածնի մահվան օրեր առաջ գրանցված դեպքը։

Չլինելով բժիշկներ և չտիրապետելով բժշկական գիտելիքների, նորածնի բարեկամներն հայտնում են տեսակետներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։

Եվ այսպես․

·Եթե կա ցուցում երեխայի ծնունդն ընդունել կեսարյան հատման ճանապարհով, բժիշկներին որոշում կայացնելու և գործընթացը կազմակերպելու համար հարկավոր է ընդամենը 15 րոպե, այլ որ 4 ժամ, ինչպես նշվում է հոդվածի մեջ։

·Ծննդատան ծնարանային բաժանմունքն անմխիթար վիճակում է և «գոմ» է հիշեցնում դիտարկմանն ի պատասխան, ցանկանում եմ հիշեցնել, որ քաղաք Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքը հիմնանորոգվել և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով է հագեցվել դեռ 2010 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի և կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների կողմից իրականացվող ծրագրով։

·Ուշադրության կենտրոնում գտնվող, նարկոզից նոր արթնացող ծննդկանի կողքին չի կարող մարդ չինել։ Այդ պահին հիվանդանոցում է եղել հերթապահ բժիշկը, մանկաբույժը։ Սենյակն ունի երկու մուտք, նրանք դուրս են եկել մյուս մուտքից, որը չէին կարող հսկել նորածնի հարազատները։

Հարգելիներս, ծննդաբերության խնդրահարույց և ծանր դեպքեր միշտ էլ լինում են։ Եվ բժիշկներին գրեթե միշտ հաջողվում է դրական ելքով հաղթահարել դրանք։ Հորդորում ենք զերծ մնալ իրավիճակի վերաբերյալ չճշտված, ոչ մասնագիտական և թերի կարծիքների հրապարակումից։

Իսկ գրանցված մահվան դեպքի առթիվ իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, նախնական փորձաքննության արդյունքներից հետո կլինի նաև ծառայողական և մասնագիտական քննություն:

Խնդրում ու կոչ ենք անում հարգել ընտանիքի վիշտը, հարգել օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և զերծ մնալ անհարկի շահարկումներից։

Կից ուղարկում ենք լուսանկարներ,որտեղ պարզ երևում է Աբովյանի ծննդատան ծնարանի և նախածնարանի բարեկարգ վիճակը,նաև կցվում է այն հարցաթերթիկը,որտեղ ծննդկան Լուիզա Վարդանյանը դուրս գրման ժամանակ լրացրել է արտահայտելով իր գոհունակությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular