ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ պատգամ է հղել։ 

«Հրաշքի համազոր երեւույթ էր իր անկախության, իր հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։ Ազգերի  պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաեւ հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- նշել է կաթողիկոսը իր պատգամում։

Արամ Ա-ն հիշատակեց, որ թեեւ անկախ Հայաստանի կյանքը երկար չի տեւել, սակայն անկախության ոգին ու տեսլականը վառ են մնացել հետագա սերունդների կյանքում։

 «Պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է, վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։ Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարիներ առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր եւս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք։ Եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու։

Առաջին հիշեցում՝ ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, իր միջազգային հարաբերությունների ծավալումը, յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդին եւ մեր ողջ ժողովրդին համար գերագույն առաջնահերթություն է։

Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը, յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։ Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախ անվտանգության պահպանումը Հայաստանի հզորացումն է։ Հայաստանին եւ Արցախին հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է։

Երրորդ հիշեցում՝ զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը՝ ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ն, տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում եւ Հայաստանը շրջապատված թշնամիներով։ 

Բաղդատենք անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ, միթե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից։

Մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի, հայության մեր դատի շահերը նկատելով մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները։  Հարգել մայիսի 28-ի հերոսներին նշանակում է հավատարիմ մնալ նրանց նվիրական կտակին, Արցախի ու Հայաստանի անկախությանը եւ անկախության հոգին ու տեսլականը ամբողջական Հայաստանին, ամբողջական հայության տեսլականը վառ պահելով մեզնից յուրաքանչյուրի կյանքի մեջ․ ահավասիկ պատգամը մայիս 28-ին»,- ասել է կաթողիկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular