ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն էր Ուրիխանյանի զայրույթի պատճառը. Քննչական կոմիտեն գործին ընթացք է տվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ArmLur.am-ի տեղեկություններով` սեպտեբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ մասնավորապես` 3-րդ վարչություն, հաղորդում է ստացվել «Ալյանս» կուսակցության վարչության անդամների, այլ անդամների ու համակիրների կողմից քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հասցեին հնչեցված սպառնալիքների, սոցիալական ցանցում կազմակերպված հանցավոր հակաքարոզչության հարցով:

Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ սեպտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ստյոպա Սաֆարյանի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող սպառնալիքներ է հնչեցվել: Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Այլ մանրամասներ մեզ պարզել չհաջողվեց: Այս ֆոնին հեաքրքրական է նաև այն, որ «Ալյանս» կուսակցության վարչության անդամ, Օմբուդսմենի նախկին թեկնածու Նարեկ Ալոյանը դիմել էր ՀՀ ոստիկանության 3-րդ վարչություն այն հիմքով, որ հիմնավոր կասկածներ ունի, թե ավելի քան 4 միլիոն դրամ է յուրացվել Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած կազմակերպությունում, սակայն ֆինանսական բոլոր փաստաթղթերի պատճեների ուսումնասիրության արդյունքում յուրացում, վատնում չի հայտնաբերվել և քրգործ չի հարուցվել: Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում է Սաֆարյան-Ուրիխանյան հակամարտությունը:

Կողմերը տարբեր առիթներով միմյանց վիրավորում են, իսկ պատճառը, քաղաքագետի հավաստամամբ, իր քննադատություններն են՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, որոնք Ուրիխանյանի և նրա թիմակիցների սրտով չեն եղել: Այս հայտարարությունից հետո, ինչպես նկատում ենք, Ուրիխանյանի կողմնակիցները վիրտուալ գրոհ են սկսել՝ տարածելով կեղծ և անհիմն մեղադրանքեր քաղաքագետի հասցեին:


Հ.Գ. Շատ հավանական է, որ «Ալյանս» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լսել էր իրավապահների կողմից իր և իր թիմակիցների դեմ գործի ընթացք տալու լուրը, և հենց դա էլ շարժել էր պատգամավորի զարյույթը: Ինչը և ստիպեց նրան ԱԺ դահլիճից իր ելույթը նվիրել քաղաքագետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու գործին: Հավելենք, որ Քննչական կոմիտեի պատասխանը կհրապարակենք ավելի ուշ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular