ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման կատարվել են հետևյալ լրացումները և փոփոխությունները.

«1) Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի

առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար

տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Հանրային տրանսպորտի դեպքում գործում են Հավելված N 13-ով սահմանված կանոնները»:

2) Որոշման Հավելված N 6-ի նախաբանում 1-ին պարբերությունից հետո ավելացնել 2- րդ պարբերությունը հետևյալ բովանդակությամբ.

«Սույն Հավելվածով սահմանված կանոնները տարածվում են «Առևտրի և

ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՀ օրենքով սահմանված հասկացությունների վրա, մասնավորապես՝ առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի) վրա:»:

3) Որոշման Հավելված N 6-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ

խմբագրությամբ.

«Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և

ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:»:

4) Որոշման Հավելված N 10-ի 4-րդ կետը լրացնելով 7-րդ ենթակետով հետևյալ

խմբագրությամբ. «Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ:»:

5) Որոշման Հավելված N 13-ի «Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ» բաժնում 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պարտադիր է կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու»:

6) Որոշման Հավելված N 14-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular