ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

‼️Իշխանությունը շարունակում և շարունակելու է իռացիոնալ և իրեն սպառած իրավական, քաղաքական և բարոյական մամլիչ մեխանիզմի կիրառումը: Ինչու՞ , որովհետև տեսնում է ռացիոնալ ընդիմախոսության և կառավարման մեթոդաբանության առումով սխալների, սպառվող աջակցության և ոչ կենսունակ ստերի ազդեցության թուլացումը: Ձախողումները ֆիքսող և ապագա հնարավոր քաղաքական վերնախավ դառնալու հայտ ներկայացնող ուժերը և հոսանքների գոյությունը գնալով անհանգստացնում է նրանց: Արդյոք դա լավ չէ՞: Թե՞ դրանում նրանք տեսնում են միայն իրենց մոտեցող քաղաքական սննկացման վտանգ: Այստեղ ցանկանում եմ հիշատակել դասականին` Պարետոին, ով վերնախավը բաժանում էր երկու հիմնական տիպի, որոնք հաջորդաբար փոխարինում են միմյանց. «առյուծներին» և «աղվեսներին»:

«Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով:

Նրանց կառավարումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ Փաշինյանն ակտիվ է հոխորտանքներով, որոնք թերևս անհեռատեսությամբ և պրիմիտիվ քանդողի տրամաբանությամբ ոչնչացնում են ոչ միայն ամբողջ քաղաքական համակարգը, այլ նաև սեփական քաղաքական ձգտումների հեռանկարը`այն դարձնելով անկայուն: Սակայն «հեղափոխակարգ աղվեսները», ընդհանուր առմամբ, հակված չեն բարեփոխումներ անելու: Թե ինչու՞ հակված չեն, նշել եմ բազմիցս, սակայն մեծ էնտուզիազմով պատրաստ են և ստեղծում են այդ թվացյալ բարեփոխումների խաբկանքը, իսկ խաբկանքը մնում է խաբկանք և ժամանակի ընթացքում փլուզվում:

Հենց այդ ժամանակ էլ նրանց փոխարինելու հայտ են սկսում ներկայացնել «առյուծների» էլիտան` դանդաղ ավելացնելով ճնշումը: Դիրքավորելով իրենց որպես ոչ թե քանդողներ, այլ որպես լավը և մնայունը պահպանողներ և զարգացնողներ:

Այսպիսով էլիտայի մշտական փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական պահանջների և վերապահումների դինամիկայով:

«Առյուծների Էլիտան» միշտ ունի օրակարգ, որը դանդաղ իջեցնում և ներարկում է հասարակական շերտերի մեջ, ստեղծելով պատրաստակամության, փոխգործակցության մթնոլորտ և վստահության ռեսուրս` հանուն երկրի գերակայությունների:

Յուրաքանչյուր էլիտա ունի նաև անհատական առավելություն, որը, այնուամենայնիվ, աստիճանաբար դադարում է բավարարել հասարակությանը: Այդ իսկ պատճառով քաղաքական և սոցիալական համակարգերի հավասարակշռումը պահանջում է մեկ էլիտայի փոխարինումը մյուսով: Ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ«հեղափոխակարգ աղվեսները» սկսել են գալ իրենց օրգանական սնանկ բնույթին և տեսքին` իրենց քաղաքական զինանոցում մնալով մեն մենակ միակ զենք հանդիսացող մեծն պոպուլիզմա-իռացիոնալիզմի հետ, որն էլ իր հերթին այլևս անարդյունավետ է:

Միևնույն ժամանակ նման իշխանությունը պահելու համար նրանց անհրաժեշտ է զանգվածների աջակցությունը, ինչը Փաշինյանը խրախուսում է ակտիվ գործողությունների միջոցով, որոնց ընտրության մեջ վերջերս առանձնապես ֆիլտրեր չեն աշխատում: Այլ կերպ ասած «պոչատ աղվեսներ» դառնալու հեռանկարը դառնում է անխուսափելի:

Այդ պատճառով «հեղափոխությունը» պարզապես էլիտաների պայքար է և իշխող պոտենցիալ վերնախավի փոխարինում, ինչին պետք է վերաբերվել անխուսափելիորեն հանգիստ և առանց ջղաձգումների և տվայտանքները:

P.S. Այն ինչ ուներ սկիզբ (начало) ունի նաև բեկում (излом) և անբեկանելի ավարտ (конец): Ռուսերեն ասած
НАСТУПИЛ ИЗЛОМ ГОСПОДА !!!

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular