ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել վրացի գործընկերներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը ափսոսում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճիշտ չմեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրացի գործընկերներին։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Հայկական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանում հակահամաճարակաբանական համակարգը տարբերվում է հայկականից, ընդ որում՝ ոչ լավ իմաստով։ Հայաստանի առողջապահության նախարարը կարծում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւ մահացության ոչ մեծ թիվը կարելի է բացատրել թերություններով՝ հարեւան երկրում թեսթերի անցկացման մեթոդոլոգիայի եւ որակի տեսակետից։

Այս հայտարարությանը հետեւեց սուր արձագանք՝ Վրաստանի առողջապահական ոլորտի կողմից։ Ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում էին, որ երկրում կորոնավիրուսի վիճակագրությունը բացարձակ թափանցիկ է։

Զալքալիանիի խոսքերով՝ դիվանագիտական խողովակներով վրացական կողմը բացատրություններ է պահանջել Հայաստանի համապատասխան պետական գերատեսչություններից։

«Բնականաբար, հենց ԶԼՄ-ներից ստացանք նման հայտարարություների մասին տեղեկատվությունը, անհապաղ արձագանք եղավ դիվանագիտական խողովակների միջոցով․․․ Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղի էր հարեւան եւ բարեկամական երկրի հանդեպ, այդ թվում, պաշտոնատար անձանց կողմից, այնպիաի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է»,- հայտարարել է նախարարը։

Զալքալիանին տեղեկացրել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը փոխանցել է Երեւանում Վրաստանի դեսպանության միջոցով։

«Քիչ առաջ ինձ հետ կապվեցին Երեւանում մեր դեսպանությունից։ Նրանք տեղեկացրերցին, որ Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգել են դեսպանություն։ Զանգել է ԱՄ միջազգային հարաբերությունների վարչույթան պետը եւ առողջապահության նախարարի անունից ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ իր հայտարարությունը, որը ոչ ճիշտ է մեկնաբանվել, վշտացրել է վրացի գործընկերներին»,- ասել է նա։

Հայկական կողմն ընդգծում է, որ «իրենց առողջապահության նախարարի ասածները, որ հրապարակել են ԶԼՄ-ները, ոչ ճիշտ են մեկնաբանվել»։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ այդ տեղեկատվությունը անպայման պետք է վերստուգվի եւ հստակեցվի։

«Բնական է, տրամաբանական է, որ դա չպետք է նրանց դիրքորոշումը լինի, քանի որ չի կարելի պաշտպանված եւ անվտանգ զգալ, եթե շուրջդ լուրջ խնդիրներ են։ Մենք, իսկապես տեսնում ենք, որ Հայաստանում վարակվածների թվի դինամիկան աճում է։ Հայաստանի իշխանություններն իրենք են դա խոստովանում։ Այն դեպքում, երբ Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակը դրական է»,- հայտարարել է նա։

ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ COVID-19-ի դեմ պայքարում Վրաստանի ջանքերը բարձր են գնահատում միջազգային գործընկերները, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«Ես ուզում եմ հավատալ, որ դա եղել է ԶԼՄ-ների ոչ ճիշտ մեկնաբանություն եւ այդ մտահոգությունը, որ արտահայտել է Հայաստանի առողջապահության նախարարը դեսպանություն արված զանգով, անկեղծ է»,- հավելել է նա։

Վրաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ստացել 2020 թվականի փետրվարի 4-ին՝ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից 22 օր առաջ: Արդեն փետրվարի 12-ին մշակվել են հանձնարարականներ եւ ուղեցույցներ, որոնք անհրաժեշտ էին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը երկրում գրանցվել է փետրվարի 26-ին: Վրաստանում վարակման ներքին տարածման գործընթացը սկսվել է մարտի 22-ից, երբ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում էր 54:

Այդ ժամանակ Վրաստանում արդեն մտցվել էին արտակարգ դրություն եւ խիստ սահմանափակումներ:

Մայիսի վերջի դրությամբ երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման մոտ 46 հազար թեստ, ամեն օր թեստավորվում էր 1,6 հազար մարդ:

Այսօրվա դրությամբ Վրաստանում ԱԴ ռեժիմը հանվել է, սակայն քաղաքացիների մի շարք սահմանափակումներ շարունակում են գործել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular