ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 6-ի աստղագուշակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

Խոյ

Խոյերը հեշտությամբ կհաղթահարեն կասկածները՝ շնորհիվ իրենց առանցքային սկզբունքների: Ընդհանուր դիրքերն ամրապնդելն այսօր ավելի կարևոր է, քան այս կամ այն կոնկրետ գործողություն անելը: Գործերում, որոնցում սերտորեն կապված եք այլ մարդկանց հետ, շտապողականությունը հատկապես անցանկալի է: Արժե սպասել, մինչև հնչեն հակառակ կողմի ցանկությունները, տրվեն հրահանգները, ցուցումները, բացատրվեն իրավունքները և պարտականությունները:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր ընտրել ռազմավարությունը, քանզի այն դեռ երկար ժամանակ ստիպված կլինեք պահպանել: Արժե պատասխանատու վերաբերվել այնպիսի հարցերին, ինչպիսիք են պարտականությունների բաշխումը, աշխատանքային ռեժիմի կամ ուսման պայմանների վերակազմակերպումը, ձեր կարգավիճակի և նոր միջավայրում, նոր երկրում ձեր լիազորությունների շրջանակի ճշտումը: Հնարավոր է փոխվի շփումների նախկին ոճը:

Երկվորյակ

Երկվորյակները ետևում են թողնում մի շարք խնդիրներ, իսկ մնացած սահմանափակումներին հաջողությամբ հարմարվելու հնարավորություն են ստանում: Իրավիճակը թույլ է տալիս վերակառուցել մտածողությունը, վերանայել առաջնայնությունները, ճանապարհ բացել հաջող ինքնաարտահայտման համար: Հնարավորություն ունեք աջակցություն գտնելու այնտեղ, որտեղ նախկինում միայն քննադատության էիք հանդիպում:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ելնել իրավիճակից, քանզի այսօր հենց այն է որոշում ձեր գործելաոճը: Լավագույն պահը չէ անձնական նախաձեռնության համար: Ստիպված կլինեք հաշվի նստել հանգամանքների թելադրած մի շարք կանոնների հետ, օրինակ՝ աշխատանքային գրաֆիկի, բժշկական խորհուրդների, ընտանիքի, կոլեկտիվի ղեկավարության կազմում փոփոխությունների: Սակայն հնարավոր է նաև առաջընթաց, նոր ծանոթություն:

Առյուծ

Առյուծները հնարավորություն ունեն համակարգված կերպով մոտենալու նպատակին՝ ստանդարտ մոտեցումները զուգակցելով ստեղծագործական փորձարկման հետ: Պահի հաճելի առանձնահատկությունը շեշտադրումների երկար սպասված փոփոխությունն է: Ուշադրությունը ձանձրացրած տնտեսական հարցերից կշեղվի շփման, աճի, առաջընթացի, ինքնազարգացման ավելի հետաքրքիր թեմաների վրա: Կարելի է արձակուրդի, ճանապարհորդության հետ կապված ծրագրեր կազմել:

Կույս

Ժամանակն է, որ Կույսերը վերջակետ դնեն որոշ մտորումներում, հրաժարվեն ակնհայտ խճճված և արդեն ակտուալությունը կորցրած հարցերում ճշմարտության որոնումներից: Օրը լիակատար ազատություն չի խոստանում, ստիպում է հաշվի նստել ընտանիքում, կենցաղում, բնակավայրում տիրող իրավիճակի հետ: Միևնույն ժամանակ, խնդիրների մի մասի լուծման համար նոր ճանապարհներ են ի հայտ գալիս, և կկարողանաք դրանցից օգտվել, հենց որ փոխեք ձեր դիտանկյունը:

Կշեռք

Կշեռքների համար օրը նշանավորում է երկար սպասված փոփոխություն դեպի լավը: Կարելի է ազատվել գաղտնի բեռից, որը ձեզ անտեսանելիորեն ետ էր պահում, թույլ չէր տալիս, որ ինչ-որ բան մոռանաք: Սակայն այսօրվա իրադրությունը միանշանակ չէ, ջանքերի մի մասը կարող է անիմաստ ծախսվել, այդ իսկ պատճառով՝ ավելի լավ է չշտապել նոր գործողություններում: Արժե հետաձգել կարևոր նամակի ուղարկումը, պատասխանատու հանդիպումը, որևէ գործունեության մեկնարկը:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս զգուշություն դրսևորել ֆինանսական հարցերում, խուսափել ինքնաբուխ գործարքներից և չծրագրված գնումներից: Արժե ժամանակին ստուգումներ անցկացնել, ապահովագրվել, անհրաժեշտության դեպքում՝ երաշխիք պահանջել: Արժե նաև հստակեցնել ուղևորությունների և շփումների հետ կապված գործերում ձեր ռազմավարությունը: Չեն վնասի հնարավոր վեճերի և ինտրիգների դեմ կանխարգելիչ միջոցները:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են կորցնել ինքնավստահությունը, տրվել կասկածների, տատանումների, ավելորդ երևակայությունների, սակայն դա ժամանակավոր վիճակ է: Հնարավոր է փոքր-ինչ սնահավատ լինեք: Աստղերը հուշում են, որ այժմ իրավունք ունեք հավատալ լավ նշաններին և արհամարհել վատ կանխազգացումները: Ամենամոտ ապագայում կստանաք ձեր հույսերի և հաշվարկների հաստատում, ինչը զգալիորեն կբարձրացնի ձեր մարտական ոգին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում դեպքերից առաջ ընկնել: Իրավիճակը պահանջում է ուշադրությունն ուղղել այլ նպատակների և առաջադրանքների վրա: Շատերին օգտակար կլինի գործերում ժամանակավոր դադարը: Ցանկալի է խուսափել բանավեճերից, հայտարարություններից, ուղևորություններից, այցերից: Արժե խնայել ուժերը և առողջությունը: Արտաքին տեղաշարժերի բացակայությունը կարող է սնունդ տալ երևակայությանը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս իմաստուն համբերություն դրսևորել կարևոր գործերում: Վատ օր չէ, սակայն նվազագույն իսկ կասկածները կարող են դադար վերցնելու, աշխատանքը կանգնեցնելու, իրավիճակը և հեռանկարները նորովի գնահատելու ազդակ հանդիսանալ: Հնարավոր է մեծ հետաքրքրություն աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների նկատմամբ: Լավ որոշում կլինի համախոհների շրջապատում գտնվելը:

Ձկներ

Այս օրը կարող է խախտել Ձկների վստահությունն իրենց կամ իրենց ընտրած նպատակի նկատմամբ, ուժգնացնի ներքին հակասությունները, ակտիվացնի նախկին կասկածները: Բացառված չէ, որ ինչ-որ մեկը ձեզ ապակողմնորոշի, սահմանափակի ձեզ կամ հիշեցնի ձեզ ձեր թերությունների մասին: Անորոշությունը կարող են ավելացնել փոփոխությունները կարևոր հարաբերությունների, ընթացիկ օրենսդրության մեջ: Կասկածներ են հնարավոր կարգավիճակը փոխած Ձկների մոտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular