ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարի հրամանը՝ քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման 2020-2021 ուս.տարվա կարգի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության և պետական ամփոփիչ ստուգման կարգը: Կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով:

Ընդունելություն

•Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան:

 

•Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը:

 
 

•Ոլորտային՝ արվեստի, առողջապահության և սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են սկսած հայտարարության հրապարակման օրվանից և ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ:

•Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

•Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի՝ օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

 
 

•Դիմորդը ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնում է մեկ քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանի համաձայն: Մրցույթն իրականացվում է քննությունից ստացած գնահատականների հիման վրա: Հավասար գնահատականների դեպքում առավելությունը տրվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

•Քննությունները կազմակերպվում են յուրաքանչյուր քննական խմբում`ընդգրկելով մինչև 20 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ` պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ ապահովելով սանիտարահիգիենիկ պայմանները:

•Միջին մասնագիտական կրթական ծրագրի դիմորդն ուսումնական հաստատության հաշվեհամարին իր անվամբ փոխանցում է 1000 դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ տրամադրում նաև փոխանցված գումարի կտրոնը:

 
 
 

Պետական ամփոփիչ ստուգում

•2019-2020 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգման անցկացման նպատակով ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:

 

•Մինչև մայիսի 25-ը նշանակվում են ուսանողների փոխադրական և ավարտական ստուգարքները և կիսամյակային գնահատականները` հաշվի առնելով մինչև մարտի 13-ը տվյալ առարկայից (մոդուլից) դասամատյաններում առկա գնահատականները: 2020 թվականի մարտի 13-ից հետո հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդման արդյունքները դասամատյաններում չեն լրացվում:

•Եթե ուսանողը մինչև մարտի 13-ը ստացել է գնահատական, որը ավելի ցածր է քան նախորդ կիսամյակում ստացած գնահատականը, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի տվյալ առարկայի (մոդուլի) գնահատականը:

 
 

•Եթե ուսանողը մինչև 2020 թվականի մարտի 13-ը չի ստացել տվյալ առարկայից (մոդուլից) գնահատական, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի գնահատականը:

•Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլը) անցել է միայն երկրորդ կիսամյակում և չունի գնահատական, սակայն մասնակցել է հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում ուսումնական հաստատության կողմից կազմակերպվում է տվյալ առարկայի (մոդուլի) ամփոփում, որի արդյունքում ուսանողը գնահատվում է:

•Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլ) անցել է միայն երկրորդ կիսամյակում, սակայն չունի գնահատական ու չի մասնակցել հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնական հաստատությունը ուսանողի համար սահմանում է տվյալ առարկայի (մոդուլի) ուսումնառության անհատական գրաֆիկ:

•Հանրակրթական առարկաների քննական գնահատականները նշանակվում են կիսամյակային գնահատականների միջին թվաբանականով:

•Ուսումնական և արտադրական պրակտիկաների գնահատականները նշանակվում են տվյալ առարկայի տեսական մասից ուսանողի ստացած գնահատականի հիման վրա, իսկ նախաավարտական պրակտիկաներինը` ուսումնական և արտադրական պրակտիկաներից ստացած գնահատականների միջին թվաբանականով:

•Պետական որակավորող հանձնաժողովը` պետական ամփոփիչ ստուգումն ուսումնական հաստատությունում կազմակերպում է ուսանողների ստուգարքները և կիսամյակային գնահատականները նշանակելուց հետո, բայց ուչ ուշ քան մինչև 2020 թվականի մայիսի 30-ը:

•Մինչև պետական քննությունների սկիզբը պետական որակավորող հանձնաժողովին ներկայացվում են շրջանավարտների ուսումնառության ողջ ընթացքում ստացած գնահատականների (դիպլոմի ներդիրում անցկացվող) վերաբերյալ ամփոփաթերթերը:

 
 

•Մինչև 2020 թվականի հունիսի 5-ը շրջանավարտին է տրամադրվում ավարտական փաստաթուղթը` դիպլոմը (ներդիրով)` պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular