ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՆԱ-ն՝ համավարակի շեմին, հեղափոխական փոփոխություններ չեն եղել․ Արա Գալոյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը։

«Հիմա հրապարակվող տնտեսական հաշվետվություններն ուսումնասիրվում են երկու տեսանկյունից: Նախորդ տարվանից համեմատությունների ընթացքում ուսումնասիրվում էր, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում տնտեսությունը 2018-ի երկրորդ եռամսյակից: Այս տարի փոփոխությունների իր սանդղակն «ավելացրեց» համավարակը: Հետևաբար այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների պատկերները նախահամավարակային իրավիճակի վերջին արձանագրումներն են:

Հետո հրապարակվող հաշվետվությունների բացասական բոլոր թվերը կարելի է «բացատրել» համավարակի պատճառով սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: Իսկ մինչ այդ կարելի է համեմատել, ասենք, վերջին երեք տարվա ՀՆԱ առաջին եռամսյակների կառուցվածքը: Համադրել՝ տեսնելու՝ ինչ գործընթացներ են արդեն արձանագրվել: Ի վերջո, տնտեսությունը իներցիոն հսկայական թափ ունի և ՀՆԱ կառուցվածքից նկատելի է, որ էական (կամ եթե կուզեք՝ հեղափոխական) փոփոխություններ չեն եղել: Բայց նկատելի գործընթացներ սկսվել են:

Խոսքն առաջին հերթին տնտեսության իրական հատվածի կրճատման մասին է: Գյուղատնտեսության ոլորտում հիմա պաշտոնական ամենամոդայիկ թեման նոր տեխնոլոգիաների, նոր ջերմոցների ու նոր կամ խելոք անվանվող տնտեսությունների ներդրման պնդումներն են: Բայց, չգիտես՝ ինչու, «խելոք գոմի» մասին հերթական ճառից հետո ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրճատվում է: Առաջին եռամսյակը գյուղատնտեսական չես համարի: Բնականաբար: Բայց հենց առաջին եռամսյակների համեմատականի մեջ պիտի որ նկատելի լինեին ջերմոցների գործունեության արդյունքները: Եթե դրանք կան: Բայց գյուղատնտեսության կշիռն առաջին եռամսյակի մեջ նվազում է: 2018թ․-ին այն 6 տոկոս էր, 2019-ին՝ 4,9, իսկ հիմա՝ 4.7:

Հաջորդ խոշոր ոլորտը արդյունաբերությունն է: Արդյունաբերությունը ու ճիշտ նույն տենդենցը (արդյունաբերության տվյալներում ներառվում է նաև էներգետիկայի ոլորտը): 2018-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի մեջ այն 21.3 տոկոս էր, 2019-ինի՝ 20.6, իսկ այս տարի 20.4:

Ոչ մի տարբերություն շինարարության պարագային՝ 2018-ի ՀՆԱ առաջին եռամսյակի կառուցվածքում 3.8 տոկոս, 2019-ի՝ 3.5, 2020-ի՝ 3.1:

Տնտեսության իրական հատվածի դերն, իհարկե, տարեկան կտրվածքով ավելի մեծ է: Առաջին հերթին սեզոնայնության պատճառով՝ գյուղատնտեսության, շինարարության և արդյունաբերության ոլորտում մշակող արդյունաբերության համար ամառ-աշունն ավելի բարենպաստ ու արգասաբեր սեզոն է: Բայց միևնույն է կարելի արձանագրել, որ իրական այս հատվածների կրճատման «հաշվին» աճում է առևտրի ու ծառայությունների մասնաբաժինը:

«Ի՞նչ ասել է ծառայությունների ոլորտ» հարցի պատասխանը լայն հասարակությունը ստացավ 2018-ի ամռանը: Այդ պահին իներցիոն գործընթացների հաշվին «շնչող» տնտեսության պարագային Տնտեսական ակտիվության ցուցանիշը հանկարծակի աճել էր: Հետո վարչապետը բացատրեց, որ դա կատարվել էր խաղադրույքների ակտիվացման պատճառով: Ճիշտ այդ պահից շատ փորձագետներ իզուր ջանքներ են գործադրում՝ փորձելով իշխանության ուշադրությունը բևեռել ՀՆԱ «վատ» կամ «թունավոր» կառուցվածքի վրա: Առևտուր ու ծառայություններ ոլորտի մեջ զվարճանքների ու մոլախաղերի «ներգրավում-աճը» դրական երևույթ չես համարի: Դրանք 2018-ի առաջին եռամսյակում կազմում էին ՀՆԱ 57.5 տոկոսը, 2018-ի՝ 57.5, իսկ այս տարի՝ 61.1 տոկոսը: Թռիչքաձև աճն ակնհայտ է:

ՀՆԱ կառուցվածքային բացասական փոփոխությունների գործընթացները նախկինում բավարար ուշադրության չարժանացան: Հիմա հետաքրքիր է՝ ինչ արդյունք կունենանք համավարակի շրջանի տնտեսական կյանքում»,- ասված է հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular