ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


"Իսկանդեր"-ը մերն ա, հո ձրի չի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա. Սեյրան Սարոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

"Իսկանդերները" Հայաստանինն են, ոչ մի կասկած չկա դրանում: Այս մասին հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

"Մեր "Իսկանդերներից" մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենա",- նշեց նա:

"Մերն ա, բա հո ձրի չի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա: Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովչիկներն են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք "Իսկանդեր" ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն ուրիշ բան",-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում ՀՀ ԶՈւ-ում այդ զենքի առկայության մասին, Սարոյանը պատասխանեց. "Դե առիթ չկար, ռազմական գաղտնիք ա, հո ցույց չես տա թշնամուն: Մենք էնքան լավ զապաս բաներ ունենք, հո մենակ էտի չէ՞ր: Էտի հլա մի "հատ "Իսկանդեր" էր, բա ինչեր ունենք զապաս…":

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular