ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին անգամ սենսացիոն ու շոկային բացահայտում. 2 երեխաների հետ իրեն ցած նետած տղամարդը դեպքի գիշերը….

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը գրում է. Վոլգոգրադում Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր քահանա Մաղաքիա Օհանյանը, ճանաչելով անցած շաբաթ իններորդ հարկից իրեն ու երկու երեխաներին ցած նետած տղամարդուն, բացառում է, որ դեպքի ժամանակ նա ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ լիներ: Տեր քահանա Մաղաքիան բացառեց նաեւ, որ ինքնասպանություն գործած տղամարդը իր տանը հյուրընկալած նախկին կնոջը քնաբեր տված լինի:

«Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց անձամբ ճանաչելով Կարենին (խմբ. իրեն ցած նետած տղամարդուն), կարող եմ ասել, որ նա ոչ ծխում էր, ոչ՝ խմում, թմրամիջոցի օգտագործման հավանականությունը նույնպես բացառվում է:

Գիտեմ, որ դեպքի գիշերը՝ քնելուց առաջ կինն էլ, ինքն էլ վալերյանկա են խմել, սովորություն ունեին գիշերը երկար արթուն մնալ: Դեպքի նախորդ օրն եմ Սիմայի հետ (խմբ. իրեն ցած նետած տղամարդու նախկին կինը) խոսել, պատմեց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է» ,-Aravot.am-ին պատմեց քահանան:

Նա պատմեց, որ Սիման իր հոգեւոր զավակն է, եւ Կարենն իրենից է նրա ձեռքը խնդրել. «Երբ նրան առաջին անգամ տեսա, ծանոթացա, ասացի՝ իր նման կիրթ մարդկանց շատ քիչ կարող ենք հանդիպել, բայց դա միայն արտաքին մասն էր ու արտաքին մաս էլ մնաց: Նա շատ էր սիրում իր երեխաներին, բայց այդ սերը կուրացրել էր նրան:

Արդեն Սիմայի հետ բաժանվելուց հետո նա ինձ հետ զրույցի ժամանակ ասել էր, որ չի թողնի երեխաներին Սիմայի մոտ, Սիմայի դաստիարակությանը, նրա համոզմամբ, կինը չի կարող լավ դաստիարակություն տալ երեխաներին: Նա շատ ինքնահավան անձ էր, ընկերներ էլ չուներ, կնոջը խանդելու հողի վրա էլ միշտ պնդում էր, որ Սիման իրեն ցավեցնում է ու մի անգամ էլ ինձ էր ասել, որ ինքն այնպես է անելու, որ Սիմային ցավեցնի»:

Մեր զրուցակցի խոսքով, Կարենն էր Սիմային խնդրել, որ երեխաների հետ իրեն հյուր գնա, Սիման էլ չէր արգելում հոր հետ շփումը, ամեն ինչ անում էր, որ երեխաներն անհայր չմեծանան, Տեր Մաղաքիայի կարծիքով՝ նույնիսկ, երևի, նրա հետ միանալու միտք էլ է ունեցել: Քանի որ համացանցում շատ էր շրջանառվում, որ իրեն ցած նետած տղամարդը

կնոջը քնաբեր էր տվել, Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշանակվե՞լ են փորձաքննություններ պարզելու, թե դեպքի օրը իրեն ցած նետած տղամարդը քնաբեր տվե՞լ է նախկին կնոջը, թե՝ ոչ, ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:







 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular