ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դրությունը ժամկետը երկարաձգվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը ապրիլի 10-ին գրել էր, որ կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը: 

«Համապատասխան որոշման նախագիծը արդեն ներքին շրջանառության մեջ է դրված»,- գրել էր կայքը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս հայտարարել էր, որ առաջարկելու են կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը։

Նշենք, որ ապրիլի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշում է կայացվել։ 

Թերթի հրապարակումից հետո քննարկումներ եղան, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը թույլ չի տալիս երկարաձգել այդ ժամկետը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ օրենքի վիճելի դրույթին՝ նշելով, որ ըստ օրենքի՝ արտակարգ դրությունն ամբողջ երկրի տարածքում չի կարող գերազանցել 30 օրը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, այն չի կարող գերազանցել 30 օրը, առանձին տարածքներում՝ 60 օրը, այսինքն՝ մենք հիմա, ըստ նշված օրենքի և նաև երկրորդ մասի, որին հղում է արվում, ունենք հնարավորություն միայն առանձին տարածքում երկարացնելու»,- գրել էր Մարուքյանը։

Մինչդեռ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «Արտակարգ դրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունն ամբողջ ՀՀ-ում կարող է երկարաձգվել 30 օրով։  

Թույլատրվու՞մ է արդյոք երկարաձգել արտակարգ դրությունն ամբողջ ՀՀ տարածքում

«Արտակարգ դրության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է արտակարգ դրության գործողության ժամկետը։ Ըստ 1-ին մասի՝ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:  

Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Այսինքն՝ երկրորդ կետը նկարագրում է ընթացակարգը, որի միջոցով արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ ոչ ավել, քան 30 օր (հանրապետության ողջ տարածքում, առանձին տարածքներում՝ 60 օր) ժամկետով, առանց հստակեցնելու, թե քանի անգամ կարելի է երկարաձգել:

Ըստ էության, օրենքը հստակ ամրագրում է, որ արտակարգ դրությունը կարող է տևել ավելի երկար, բայց կառավարությունը պարտավոր է 30 օրը մեկ անդրադառնալ դրա հիմքերին և երկարացնել միմիայն դրանց առկայության (ծնող հանգամանքները չվերանալու) դեպքում։

Այս իրավակարգավորման տրամաբանությունն այն է, որ կառավարությունը որևէ դեպքում չկարողանա անորոշ կամ շատ երկար ժամկետով հայտարարել արտակարգ դրություն և նույնիսկ ընթացքում դրա հիմքերի վերացման դեպքում չդադարեցնի արտակարգ դրությունը՝ չարաշահելով արտակարգ դրության իրավական ռեժիմով տրվող լրացուցիչ լիազորությունները։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը պարտավոր է 30 օրը մեկ անդրադառնալ արտակարգ դրության հիմքերին և դրանց վերացման դեպքում չկարողանա այդ ժամկետից երկար պահպանել արտակարգ դրությունը։

Ավելին՝ ակնհայտ է, որ արտակարգ դրությունը կարող է տևել 30 կամ 60 օրից ավել, քանի որ դրա համար հիմք հանդիսացած բազմաթիվ հնարավոր հանգամանքներ (երևույթներ) կարող են ավելի երկար տևել։ 

Ընդ որում, եթե նույնիսկ կառավարությունը, ֆորմալ առումով, իրավունք չունենար էլ երկարացնել արտակարգ դրության ժամկետը, ապա կարող էր գործող արտակարգ դրության ավարտից (ապրիլի 14, ժամը 17։00) մեկ րոպե հետո (ապրիլի 14, ժամը 17։01) հայտարարել նոր արտակարգ դրություն։ Սակայն նման անհեթեթ սցենարներից խուսափելու համար օրենքով սահմանվել է երկարացման մեխանիզմը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular