ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում 27-ամյա երիտասարդը ծեծել է ոստիկանին, պոկել ուսադիրները և դիմել փախուստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17.00-ին 27-ամյա երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել, վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված,  բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ոստիկանը տուժող է ճանաչվել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել է տուժողի ծառայողական համազգեստը և տարբերանշանը, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular