ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hrachya Rostomyan

Կորոնավիրուսի պանդեմիան յուրահատուկ թեստ դարձավ, որը բացահայտեց տարբեր երկրներում կառավարման որակը, արդյունավետությունը։ Շաբաթների ընթացքում շատերի համար բացահայտվեց, որ Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ է։
Երբ բացակայում է միասնական արդյունավետ կառավարումը, դա բերում է իշխանության մարմինների քաոտիկ գործունեության, որի հետևանքով հնարավոր չի դառնում ոչ միայն ռացիոնալ օրակագի ձևակերպումն, այլ նաև ստեղծվում են ֆորս-մաժորային իրավիճակներ, ինչի ականատեսը դառնում ենք տարբեր ոլորտների նույնիսկ մակերեսային վերլուծության պարագայում։ Երբ հասարակությունը իշխանության տարբեր ներկայացուցիչներից լսում է իրարամերժ, սիտուատիվ հակասական գանահատականներ, նրա աչքերում շատ արագ արժեզրկվում է պետական կառավարումը ու նաև ժողովրդի մոտ ձևավորվում է հակասոցիալական վարքագիծ, ինչը ճգնաժամային իրավիճակներում կարող է բերել հումանիտար աղետի։ Չի կարելի հասարակությունից ակնկալել սոցիալական պատասխանատվություն, երբ դա ամեն օր հետևողականորեն ոչնչացվում է կառավարման զրոյական մակարդակի հետևանքով։
Ամենաբարձր մակարդակով ամեն օր լսում ենք, թե իբև իշխանության միջին և ստորին օղակներում սաբոտաժ է։ Դարձյալ գործ ունենք իրավիճակի ոչ ադեկվատ էպիկրիզի հետ։ Պետական ծառայությունը ցանկացած համակարգի ողնաշարն է ու չի կարող սաբոտաժի դիմել, եթե քաղաքական իշխանությունն ունի հստակ ռազմավարություն և օրակարգ։ Երբ դրանց բացակայության պարագայում իշխանության միջին և ստորին օղակները դատապարտվում են փաստացի անգործության, դա ոչ թե սաբոտաժ է, այլ՝ ինստիտուցիոնալ ճգնաժամ, որի պատասխանատուն իշխանության բուրգում գտնվող մարդիկ են՝ ծրագրային մոտեցումների իսպառ բացակայությամբ։
Չեմ ուզում վիճարկել քաղաքական և հայեցողական պաշտոն ունեցող մարդկանց պրոֆեսիոնալիզմը։ Եթե նույնիսկ նրանք իրենց տեղերում են, ապա պետական համակարգի սորտավորումը, պետական ծառայողներին «յուրայինների» և «օտարների» բաժանելը շատ մոտ ապագայում ամբողջովին բարոյալքելու է կառավարման մշակույթն՝ անդառնալի հարված հասցնելով պետության հեղինակությունը։
Կառավարումը գիտություն է, որը կարիք ունի պրոֆեսիոնալիզմի ու կրեատիվ մոտեցումների, որոնց մասին հանգամանլից խոսելու անհրաժեշտություն կա։ Սակայն այդ մասին՝ հաջորդիվ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular