ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում չի ստանձնում պատասխանատվություն. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պետք է կարողանանք միասին հասկանալ և պատկերացնել, որ գերական պետական և ազգային շահն է: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ ադրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի արձագանքը հղում անելուն:

«Որքանո՞վ է սա նպատակահարմար, որքանո՞վ են հաշվարկվել ռիսկերը, և սա ի՞նչ է տալու ոչ թե վարչապետին անձամբ, այլ երկրին՝ իր պետական և ազգային շահերի և դրանց հետևողականորեն առաջ մղման տեսանկյունից», - հարցադրումներ է արել վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ անկախությունից ի վեր ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է ուժային կենտրոնների շահերի համադրման և ոչ հակադրման սկզբունքով:

«Սա այն ֆենոմենալ մոտեցումն է եղել, որի արդյունքում տարբերվել է Հայաստանը նոմինալ իրավիճակով նման մի շարք երկրներից, ինչպես, օրինակ՝ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից: Հայաստանը երբեևէ չի դիմել այնպիսի գործիքի,  ինչպիսին մեզ վերաբերող հարցերում, մեր գերակայությունների շրջանակում շահերի հակադրումն է», - ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրել ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորման գործընթացի մի բավականին հետաքրքիր էլեմենտի վրա, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ասուլիսի ընթացքում. «Բանակցային գործընթացում կա սկզբունք՝ համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»:

«Եթե այս սկզբունքը շատ ընկալելի է վարչապետի համար, այդ դեպքում ինչո՞վ էին պայմանավորված վերջին երկու տարվա ընթացքում արված այն բոլոր հայտարարությունները՝ տեսեք, թե ինչի շուրջ են բանակցել նախկինները: Չէ՞ որ փաստ է, որ չի հասել իրավիճակը նրան, որ համաձայնեցված է ամեն ինչ, քանի որ չկա կարգավորման ստորագրված փաստաթուղթ», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ բավականին հստակորեն արտահայտվեց, որ իրենք իշխանությունը ստանձնելու պահին բանակցային գործընթացում եղած իրավիճակը չեն ընդունել, և նոր փաստաթուղթ չի առաջացել:

 «Սա նշանակում է, որ առկա փաթեթը՝ «մադրիդյան սկզբունքներ» կամ նրա մոդիֆիկացված որևէ տարբերակ պաշտոնապես մերժվե՞լ է ՀՀ կողմից: Եթե այո, արդյոք բոլոր ռիսկերը հաշվարկվա՞ծ են և արդյոք հենց սա՞ են ընկալել դիմացի կողմերը»- նշել է նա, - եթե այո, զարմանալի է, թե ինչու Միսնկի խմբի համանախագահների կողմից չի սկսվել աշխատանք նոր առաջարկի ձևավորման շուրջ: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ է տարբերվում սեփական հանրությանը և բանակցային գործընթացի մյուս դերակատարների ներկայացվող տեսակետը»:

Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ վարչապետը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ինչ-որ տարբերակի կողմ լինելու պատասխանատվություն այլևս չի ստանձնում, այլ խոսում է տարբերակի մասին, որին միգուցե չարժե ասել «ոչ»:

«Առաջին հայացքից թվում, թե բառերի տարբերության մասին ենք խոսում, բայց իրականում խոսում ենք պատասխանատու կամ ոչ պատասխանատու գործելաոճի մասին, երբ ունես իշխանություն, բայց չես ստանձնում պատասխանատվություն», - նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular