ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ սկանդալի հետքերով. Մինչ նախարարությունը զբաղված էր անհերքելին հերքելով, Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակել էր «Սկանդալ ՊՆ-ում» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացրել էինք ավելի քան 12 տարի Պաշտպանության նախարարությունում ծառայած, մասնագիտությամբ ֆինանսիստ փոխգնդապետ՝ Սահակ Ասատրյանի հայտարարությունն այն մասին, որ նախարարությունում կրկին աշխատանքի վերադառնալու համար իրենից կաշառք են պահանջել, այնուհետև ընդունելության համար նախատեսված քննություններն, ըստ իրեն, դիտավորյալ անբավարար են նշանակել։

Մեր հրապարակումից հետո՝ Պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել և հայտարարել, թե հոդվածում ներկայացված դեպքերը խեղաթյուրված են և իրականությանը չեն համապատասխանում, լրագրողը խախտել է մասնագիտական էթիկան և միակողմանի տեսակետ հրապարակել։

Սակայն, հոդվածի հրապարակումից օրեր անց տեղեկացանք, որ մեր «միակողմանի հոդվածի» առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարևոր գործերով վարչությունում, նախապատրաստվում են նյութեր։ Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

Նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետի ավարտից հետո, Քննչական կոմիտեի վերոնշյալ վարչությունում հոդվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

ԼՈՒՐԵՐ.com-ին Քննչական կոմիտեի լրատվական վարչությունից տեղեկացրին, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ։

Ըստ այդմ՝ հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով։ Այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։

Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել։

Սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Վերջում հավելենք, որ գործի քննությունը կլինի մեր ուշադրության կենտրոնում, ընթերցողներին պարբերաբար կտեղեկացնենք ընթացքի մասին:

Քրիստինա Աղալարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular