ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, երբ որոշեցին անվճար չաշխատել, Առողջապահության նախարարությունը արգելեց կորոնավիրուսի թեստ իրականացնել. ռեկետի հոտ է գալիս. Հ. Մանասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն ժամանակ, երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, համապատասխանում էին ստանդարտներին, երբ որոշեցին, որ այլևս անվճար չեն աշխատելու, Առողջապահության նախարարությունը արգելեց նրանց կորոնավիրուսային վարակի ստուգում իրականացնել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց  բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը`խոսելով Առողջապահության նախարարության այն որոշման մասին, ըստ որի՝  մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսային վարակի ստուգումն արգելվում է:

«Սկզբում մասնավոր լաբարատորիաներն աշխատում էին, օգնում էին Առողջապահության նախարարությանը և աշխատում էին անվճար: Առողջապահության նախարարությունը նրանց տալիս էր թեստերը, և նրանք իրականացնում էին աշխատանքները: Նախարարությունը մասնավորապես աշխատում էր  «Աստղիկ» բ/կ-ի և «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայի հետ: Լաբորատորիաները չէին վճարվում աշխատանքի համար»,- ներկայացրեց նա:

Մանասյանը նշեց, որ նախարարությունը չի մանրամասնել, թե ինչու են լաբորատորիաներն անվճար աշխատում, ըստ նրա՝ ասում էին՝ իրենց հարցրեք: Նա ներկայացրեց, որ իր տեղեկություններով՝ «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայից  ասել են, որ չեն կարող անվերջ անվճար աշխատել, որից հետո նախարարությունը որոշել է, որ լաբարատորիաները   կորոնավիրուսի վարակի ստուգում չեն իրականացնելու:

«Այս ամենից ռեկետի հոտ է գալիս, մարդուն անվճար աշխատեցնում ես, հետո նեղանում ես անվճար չաշխատելու համար ու ընդհանրապես արգելում ես աշխատել: Ըստ իմ հավաստի աղբյուրների՝ մյուս շաբաթ Հայաստան են գալու թեստեր, որոնք 98-99 տոկոս ճշտությամբ ցույց են տալու, թե մարդը տարել է կորոնավիրուսային հիվանդություն, թե՝ ոչ: Այս դեպքում պարտադիր է, որ լաբորատորիաներն ազատ թեստավորեն, որովհետև շատերն են ուզում իմանալ իմունիտետ ունե՞ն, թե ոչ, բայց հնարավոր է, որ սա էլ արգելեն»,- շեշտեց բժիշկը:

Մանասյանը դիտարկմամբ՝ նախարարությունը պետք է այս հարցով պարզաբանում տա: Բժիշկը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որ լաբորատորիաների չաշխատելու որոշումը կապված է թեստերի որակի հետ և ասաց, որ դա չի կարող լաբորատորիաների խնդիրը լինել, քանի որ նախարարությունն է այդ թեստերը նրանց տրամադրել:

«Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մի քանի լաբորատորիաների աշխատանքը համապատասխանում է սահմանված ստանդարտներին: Եթե կան, որ չեն համապատասխանում, կարող եք դրանց աշխատանքն էլ վերահսկել ու մի քանի շաբաթում խնդիրը լուծել, քանի որ կարծիք են հայտնում, որ այս իրավիճակը տարիներ է տևելու: Չի կարելի նման սահմանափակումներ դնել»,- դիմելով Առողջապահության նախարարությանը՝ նշեց Մանասյանը:

Անդրադառնալով այսօր վարակակիրների թվի 351-ով ավելանալուն, բժիշկը շեշտեց, որ սա 1.5 ամիս անիմաստ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով է: «Պարզ է դառնում, որ անիմաստ էին այն աշխատանքները, որոնք իրականացնում էին: Առաջին օրվանից ինչ ասել եմ և ինչ սկզբունք, որ առաջ եմ քաշել, մինչև հիմա պահպանվում է, իսկ իրենք չգիտեմ՝ քանի անգամ իրենց մոտեցումները փոփոխեցին ու ոչնչի չհասան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular