ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Թորոսյանը թաքցնո՞ւմ են մահացածների իրական թվերը, ինչ է սպասվում մեկ ամսից. Անդրանիկ Թևանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանն ու հրապարակվող թվերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսային թվերով Հայաստանը շարունակում է տարածաշրջանային «հաղթարշավը»։

Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վիճակագրություն ունենք թե՛ վարակվածների քանակի, թե՛ մահվան ելքերի առումով։

1 միլիոն բնակչությանն ընկնող վարակվածների թվով մենք հարևաններից զիջում ենք միայն Թուրքիային։ Վարակի համաշխարհային օջախներից համարվող Իրանն արդեն մեզանից հետ է այդ ցուցանիշով։ Վրաստանն ու Ադրբեջանն այդ առումով մեզանից մի քանի անգամ լավ վիճակում են։

Եզրակացությունը միանշանակ է՝ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա՛ էր, որ սկզբնական փուլում շան տեղ չդրեց համաճարակային վտանգը, գերադասեց մարդկանց խմբերով հավաքել և «այո»–ի քարոզ կարդալ։ Այսինքն՝ անտեսվեց մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ հանուն ՍԴ–ն սեփականաշնորհելու և ավելի այլասերված իշխանություն ունենալու։

Նա էր, որ ուշացումով արտակարգ դրություն մտցրեց, բայց անարդյունավետ գործեց՝ տապալելով հակահամաճարակային քաղաքականությունը։ Փոխարենը նա նպատակամղված պառակտում էր հանրությանը և ՀՀ շահերի դեմ օրենքներ անցկացնում քրեական ենթամշակույթի տարածման կենտրոնի վերածված ԱԺ–ի միջոցով։

Շատ լավ հասկանալով, որ ձախողվել են կորոնավիրուսի դեմ պայքարում և պատճառ դարձել վատ ցուցանիշների՝ Փաշինյանն ու կորոնավիրուսային հարցերով իրարամերժ գնահատականներով աչքի ընկնող Առողջապահության նախարար Արդեն Թորոսյանն անցել են «թավշյա» վիճակագրության։ Նրանք տալիս են կորոնավիրուսից օրական մահերի թվերը՝ դրանք տարանջատելով «այլ պատճառով մահերից»։ Այստեղ մանիպուլյացիա կա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցման համաձայն՝ եթե նույնիսկ կա կասկած, որ մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով և նրա մահը տեղի է ունեցել ոչ ակնհայտ այլ պատճառով (օրինակ՝ ավտովթար, սպանություն և այլն), ապա մահվան թերթիկում պետք է որպես պատճառ նշել կորոնավիրուսը, քանզի այն մարդու օրգանիզմում սադրում է հիվանդությունների սրացումները և հանգեցնում դժբախտ արդյունքի։

Եթե հետևենք ԱՀԿ մեթոդաբանությանը, ապա Հայաստանում մայիսի 18–ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ոչ թե 61, այլ 86 մարդ։ ՀՀ իշխանությունները 25–ին դուրս են գրել որպես «այլ պատճառով մահացածներ»։

Մահացածների թվերն իջեցնելով՝ փորձում են սեփական ապաշնորհությունը թաքցնել, բայց դա հնարավոր չէ։

Ի դեպ, եթե այս տեմպերով աճեն վարակվածների թվերը, ապա հունիսի 15–ին մենք կունենանք 7.500–ից ոչ պակաս վարակվածներ։ Դրանց 20–25 տոկոսը կարիք կունենան ինտենսիվ թերապիայի, ինչը մեր առողջապահական կարողությունները գերազանցող թիվ է։ Իսկ թե ինչ տխուր պատկեր կսպասվի դրանից հետո, դժվար չէ նկարագրել։

Եթե սրան գումարենք նաև սոցիալ–տնտեսական ոլորտում սպասվող աղետը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

ՀՀ քաղաքացիները տուժում են անարդյունավետ, ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության պատճառով։ Լուծումն Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորումն է, որի մեջ պետք է ներառվեն բոլոր կարող ուժերն ինչպես իշխանական, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից, փորձագիտական շրջանակներից։

Հաշվիչը միացված է բոլորիս համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular