ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը պետք է դառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային կողմ. Կիրո Մանոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 

«Արցախն անպայման պետք է բանակցային կողմ դառնա, և պետք է դառնա ոչ թե ինչ-ինչ հարցեր համաձայնեցնելուց հետո, այլ բանակցությունների վերսկսման հենց սկզբից»,- նշեց Մանոյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցին՝ Մանոյանը կարևորեց այն հանգամանքը, որ Լավրովը հստակ շեշտել է՝ 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրն անժամկետ է և շարունակում է ուժի մեջ մնալ:
«Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, որ հենց Հայաստանն է ապրիլի սկզբին սկսել պատերազմը և չեղյալ է համարել 1994թ. կնքված զինադադարը, իսկ իրենց համար զինադադարի ռեժիմն այն բանավոր համաձայնությունն է, որը կայացել է ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ:
Տարբերություն ն այստեղ այն է, որ 1994թ. կնքված զինադադարի համաձայնագիրը եռակողմ է, այսինքն՝ այդ համաձայնագիրը ստորագրել է նաև Արցախը, իսկ զինադադարի վերջին բանավոր համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս առումով Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ կարևոր է»,- հավելեց Մանոյանը:
Կիրո Մանոյանը նկատեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը ցույց տվեց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում այդ այցին նախորդող ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, թե Սերգեյ Լավրովը հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ է ներկայացնելու հայկական կողմին:
«Ռուսաստանի արտգործնախարարի այցը ցույց տվեց, որ այդ հրապարակումները իրականության հետ կապ չունեն: Ես չգիտեմ, թե ինչի համար էին նման հրապարակումները:
Միգուցե, հայկական կողմի վրա ճնշում գործադրելու փորձեր էին դրանք կամ ինչ-որ մեկը ցանկանում էր ցույց տալ ադրբեջանցիներին, որ փորձում են ճնշել Հայաստանին, սակայն մենք համոզվեցինք, որ իրականում նոր փաստաթուղթ չկա»,- եզրափակեց Մանոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular