ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կարող էր ասել, որ իր թվարկած հարցերը նախատեսվել են դեռևս 2017 թ․-ին հաստատված ծրագրով․ Արտակ Զաքարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ 

Ասուլիս, թե՞ փաստերի խեղաթյուրման հարթակ

Փաշինյանական հերթական ասուլիսի վերաբերյալ կարելի է ժամերով խոսել։ Գրեթե բոլոր հայտարարություններն ակնհայտ վիճարկելի են, բայց դրա իմաստը չկա։ Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ իր երևակայական վիճակագրությամբ շեղի քաղաքական ուշադրության հիմնական թեմաները՝ արցախյան հարցից, ձախողված հակահամաճարակային կառավարումից ու աճող սոցիալական պրոբլեմներից։

Այնուամենայնիվ հարկ եմ համարում պաշտպանական ոլորտին վերաբերող մի շարք ճշգրտումներ մտցնել։ Առաջնագծում կատարված աշխատանքների մասին զեկուցող Փաշինյանը վստահ եմ գաղափար անգամ չունի, թե ի՞նչ է կրակակետը, դիտարկման սարքավորումը, ջերմատեսիլ սարքը և այլն։ Գրել տվել են, ինքն էլ ջանասիրաբար ընթերցում էր։ Բայց դա դեռ ոչինչ։ Քաղաքական առումով՝ Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենար, և ասեր, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017թ․ ՊՆ և ԳՇ կողմից մշակված, ու 2018թ․ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «ԶՈւ արդիականացման 2018-24թթ ծրագրով»։

Բայց ո՛չ։ Իր ոճին համապատասխան, քանի դեռ կան միամիտներ ու մոլորյալներ, ուրեմն կարելի է նաև սեփական անձին վերագրել ամեն ինչ։ Ի՞նչ կարիք կա ընդգծելու, որ մարտական հենակետերի ջրաֆիկացման ծրագիրը սկսվել է դեռևս 2014թ․-ին, և ամեն տարի ավելացել է ջրաֆիկացված դիրքերի քանակը։ Կարծում եմ, դեռ պատգամավոր ժամանակ ինքն անձամբ տեսել է այդ ծրագրի իրականացման ընթացքը։

Իհարկե չի՛ ասի, որ դիրքերում արևային մարտկոցների տեղադրումն ու կիրառումը սկսվել է դեռևս 2016թ․-ից, ու յուրաքանչյուր տարի՝ ըստ ծրագրի ընդլայնվում է։

Իհարկե, չի՛ ասի, որ զինվորական ինժիներական և ավտոմոբիլային տեխնիկան ամբողջության վերաթարմացնելու ծրագիրը սկսվել է կյանքի կոչվել 2016թ-ից՝ ռուսական առաջին մեծ վարկի շրջանակներում և այլն, և այլն։ Այո, եղել են իրավիճակներ, որ լայնածավալ ինժիներական աշխատանքնրում ներգրավվել են նաև քաղացիական կազմակերպությունների ու անհատների ինժիներական տեխնիկան։ Եվ դա անհրաժեշտություն է, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում քաղաքացիական բոլոր տիպի տեխնիկաններն և տրանսպորտային միջոցները հաշվառվում են, և պետք եղած ժամանակ ներգրավվում են ինժիներական և ամրաշինական աշխատանքներում։

Այնպես, որ պարոն Փաշինյան, մարդկանց աչքերին թոզ փչելիս հաշվի առ նաև, որ երկրում և երկրից դուրս լսում են տարբեր ռանգի մարդիկ, ովքեր ձեր մասին կարծիք կազմելով՝ ցավոք կարծիք են կազմում նաև Հայաստանի մասին։ Եթե այսօրվա եսասիրությունից դրդված կեղծումները՝ ձեզ համար ավելի կարևոր են, քան վաղվա համերաշխ ճշմարտությունը, ուրեմն հանուն վաղվա Հայաստանի, այսօր արդեն պետք է մտածեք ձեր քաղաքական նահանջի մասին։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է մարտական հերթապահության ընթացքում տրամադրվող շշով ջրին (փաստ 89), որը Նիկոլը համարյա դարձրեց օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիր՝ չգիտեմ, թե ում խորհրդով է արվել, բայց․

ա/ դրա համար ամբողջ աշխարհում կիրառում են հատուկ զինվորական տափաշիշ, որը պրակտիկ է բոլոր առումներով,

բ/ կամ էլ ինչպես Միաքայել Մինասյանն էր ասում, նման կերպ ինչ որ մեկի ջրի բիզնեսը բանակում սղացնելու խնդիր է լուծվել։

Առողջ եղեք բոլորդ, Աստված պահապա՛ն մեր երկրին ու ժողովրդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular