ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորին վրաերթ չի կատարել եւ բռնության սպառնալիքներ չի հնչեցրել. պաշտպանը Վերաքննիչ բողոք կներկայացնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը պատրաստվում է բողոքարկել նրան 2 ամսով կալանավորելու որոշումը։ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը ասաց, որ աշխատում է բողոքարկման դիմումի վրա եւ ավարտելուն պես այն կներկայացնի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք՝  Արթուր Ալեքսանյանը կալանավորել է պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի գործով․տուժող է ճանաչվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքն անհիմն է եւ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

«Առհասարակ չէր կարող 316 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվել, առավել եւս այդ գործի շրջանակներում ձերբակալվել եւ կալանավորել,, քանի որ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե  իշխանության ներկայացուցիչ ով կարող է հանդիսանալ: Ըստ էության իշխանության ներկայացուցիչ կարող է հանդիսանալ պետական կամ տեղական ինքնակառավարման այն անձը, ով որ ծառայության շրջանակներից դուրս սահմանված կարգով ունի կարգադրիչ լիազորություններ: Այս դեպքում ԱԺ պատգամավորը որեւէ կարգադրիչ լիազորություն չունի, այսինքն չի կարող հասարակ քաղաքացիների խմբին որեւէ իրավաչափ պահանջ ներկայացնել: Ըստ էության վարույթն իրականացնող մարմինը փորձում է մեկնաբանել, որ քանի որ ԱԺ-ն  մեր օրենսդիր մարմինն է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն էլ հանդես է գալիս որպես իշխանության ներկայացուցիչ, սակայն դա այդպես չէ»,-ասաց պաշտպանը:

Անդրադառնալով միջադեպին` փաստաբանն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Նա չի հերքում, որ հեծանիվով է եղել, բայց վրաերթ չի կատարել եւ բռնության սպառնալիքներ չի հնչեցրել»:

Հիշեցնենք, որ «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել էր մայիսի 13-ին  պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ Բաղդասարյանը մայիսի 11-ին իրավապահ մարմինների հաղորդել էր, որ Ալեքսանյանը Սահմանադրական դատարանի մոտ ժամը 17։00-17։15 ընկած ժամանակահատվածում փորձել էր իրեն հեծանիվով վրաերթի ենթարկել, իր հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ էր հնչեցրել։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular