ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ միլիարդ դրամի տուգանք

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում։

«Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն»,-ասել է նա։

Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միաժամանակ պարզվել է, որ ընկերությունը գործարքներ է իրականացրել ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող «3 Ջի քոնսթրաքշն», «Ֆեռունսա էյ էմ» և «Տեխնիքալ քովենանտ» ՍՊ ընկերությունների հետ:

Ըստ Գերասիմ Մկրտչյանի, թեպետ 3 ընկերությունները հիմնադրվել են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, սակայն կազմակերպությունների կառավարումը հանձնվել էր Հայաստանում գործող իրավաբանական խորհրդատվական ընկերությունների:

Սակայն վերջիններիս գործունեության ուսումնասիրությունը հիմնավոր կասկածի տեղիք էր տվել։

«Պարզվել է, որ այդ կազմակերպություններն իրենց աշխատողների թվաքանակով, ինչպես նաև նյութատեխնիկական առկա բազայով չէին կարող իրականացնել այն աշխատանքները, որոնք արտացոլված էին ներկայացված հաշվետվություններում»,-նշել է Գերասիմ Մկրտչյանը:

3 ընկերություններն էլ գործարքների արդյունքում ստացել են խոշոր գումարի հասույթներ: Այսպես, «3 Ջի քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունում` 516 մլն դրամ, «Ֆեռունսա էյ էմ» ընկերությունում` 187 մլն դրամ և «Տեխնիքալ քովենանտ» ընկերությունում` 557 մլն դրամ: ՕՀՎ վարչության պետի տեղակալի դիտարկմամբ` գումարներն ամբողջությամբ ձևակերպվել են «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային հաշվառման մեջ և հիմք հանդիսացել հարկային պարտավորությունների հաշվարկման համար:

Ըստ Գերասիմ Մկրտչյանի, 3 կազմակերպությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular