ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել, եթե խանութում գնված ապրանքը ետ չեն ընդունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«BlogNews»-ն իր ընթերցողից նամակ է ստացել․

«Վերջերս բրենդային խանութներից մեկից տաբատ գնեցի: Հետո այլ խանութից գնեցի մեկ այլ տաբատ, որն ավելի հարմար էր իմ կազմվածքին, և որոշեցի նախորդ գնածս հետ վերադարձնել, քանի որ անցել էր ընդամենը 30 րոպե, և տաբատի ապրանքային տեսքը պահպանված էր:

Վաճառողը հրաժարվեց հետ վերցնել տաբատը, խնդրեցի կանչել մենեջերին, ով նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ «իրենց խանութում գնված ապրանքը ետ չի ընդունվում, և իրենք դա նույնիսկ ՀԴՄ կտրոնի վրա են նշել»:

Քանի որ ես որոշ չափով տեղյակ էի իմ իրավունքներից, ասացի, որ իրենք նման իրավունք չունեն, ՀՀ օրենքով արգելվում է գնված ապրանքը ետ չընդունելը: Վաճառողի պատասխանն էր՝ մենք ապրում ենք ազատ երկրում, և իրենք են որոշում իրենց խանութի օրենքները: Երկար վիճելուց հետո, միևնույն է, չկարողացա ետ վերադարձնել գնումս: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում»:

Քանի որ նման դեպքերը շատ հաճախ են հանդիպում, որոշեցինք այս հարցի շուրջ զրուցել «Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ և հասկանալ՝ նման դեպքերում ինչ կարող են անել սպառողները:

«Իրավունք ունենալը մի բան է, իրավունքն իրացնելը՝ մեկ այլ բան: Իրավուքներ շատ ունենք, որոնք, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ մի քիչ դժվար են իրացվում, և այդ իրացումը հաճախ հանգեցնում է այլ խնդիրների:

Խանութների կողմից գնված ապրանքը ետ չընդունելու խնդիրը մեր իրականության մեջ շատ վաղուց է առկա և օրեցօր այն խորանում է, տարիներ շարունակ մենք այն բարձրաձայնում ենք:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքն ասում է, որ`

Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:

Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան առաջին իսկ ապրանքի ստացման դեպքում:

Բայց շատ տնտեսվարող սուբյեկտներ անգամ բացահայտ հայտարարում են, որ իրենք չեն աշխատում ՀՀ օրենսգրքին համապատասխան: Նրանք դրա իրավունքը չունեն: Ժամանակին այս խնդրով զբաղվում էր Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Կարեն Ճշմարիտյանի նախարարության ժամանակահատվածում այդ գերատեսչությունը ոչ միայն զրկվեց իր այդ լծակից, այլև իրավասություն չունեցավ զբաղվելու սպառողների իրավունքների պաշտպանությամբ: Հայտարարվեց, որ նման դեպքերի համար գոյություն ունի դատական կարգ: Քաղաքացին պետք է դիմի դատարան և օրենքով սահմանված կարգով վերականգնի իր իրավունքը:

Բազմիցս խոսվել է, թե ինչու նպատակահարմար չէ դատական կարգով խնդիրը բողոքարկելը: Բայց գլխավոր պատճառը թերևս այն է, որ խնդրին լուծում տալը շատ երկար ժամանակ է պահանջում: Իսկ երբ տնտեսվարողը հասկանում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա, սկսում է ավելի անկարգ գործել և ավելի շատ ոտնահարել սպառողների իրավուքները:

Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնի վրա «գնված ապրանքը ետ չի ընդունվում» գրելուն և սեփական խանութի օրենքների մասին խոսելուն, դա օրենքի կրկնակի խախտում է: Նման բան ՀԴՄ կտրոնի վրա գրելու իրավունք չկա: Այդ հայտարարություններով տնտեսվարողը մոլորեցնում և խաբում է այն սպառողներին, ովքեր լիարժեք չեն տիրապետում իրենց իրավունքներին։ Այս դեպքում կարգապահական վարույթ կարող է սկսել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Սպառողը պետք է դիմի այդ հանձնաժողովին»։

(Հեռ․ 010 544004)

Եթե Ձեզ հետ էլ է նման դեպք պատահել, հիշեք.

- օրենքը միշտ սպառողի կողմն է

- տնտեսվարողների համար ՀՀ տարածքում գործում է միայն ՀՀ օրենքը, և կապ չունի՝ ինչ խանութ է, ինչ ձեռնարկություն կամ բրենդի ներկայացուցիչ

- տնտեսվարողն իրավունք չունի խաղալ սեփական խաղի կանոններով

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular