ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչու են տաքսիների վարորդները հայտնվում վթարային իրավիճակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հիմա եմ հասկանում, թե ինչու են տաքսիների վարորդները խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնվում վթարային իրավիճակներում, ջարդուփշուր անում դիմացից, կողքից, հետևից

Ես հազվադեպ եմ տեսնում տաքսու վարորդի, որը չի խոսում մեքենան վարելու ընթացքում: Եթե չի խոսում, ապա տարօրինակ կլկլոցներով ու տնքոց-նվնվոցներով, բառաչանք-հառաչանքներով հագեցած <<երաժշտություն>> է լսում: Խոսելու, գլուխ գովալու և աշխարհի, երկրի պրոբլեմներն ու խնդիրները, քաղաքական կյանքը յուրօրինակ <<քաղաքագիտական>> քարուքանդ անելու մանիա ունեն…

Մի մասն էլ անհաղորդ, տհաս, անթրաշ, <<բուրավետ>>, շարիկովյան կամ Ալպերի սառցադաշտերից գտնված նեանդարթալցու դեմքով` կարծես կոլխոզի սայլ են քշում, անկանոն ու բառադի…

Մի խոսքով, խեղճ իմ քաղաք, զի տաքսիներիդ վարորդները շարիկովներ են, նեանդարթալցի կամ պիտեկանթրոպ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular