ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը հրաշալի հասկանում է` հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլեւս չունի. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 14-ին Կառավարությունը երկրորդ անգամ որոշեց 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երբ առաջին անգամ Կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց մարտի 16-ին, ես ոչ միայն դրան կողմ էի, այլև նախորդած երկու շաբաթների ընթացքում պարբերաբար ինքս էի դա պահանջում։ Երբ Կառավարությունը առաջին անգամ երկարաձգեց արտակարգ դրույթյունը, ես ևս դա արդարացված էի համարում։ Բայց հիմա նույնիսկ ինձ մոտ են սկսել հարցեր առաջանալ, և ահա թե ինչու։

Ենթադրաբար, արտակարգ դրության երկարացման հիմնական նպատակը համակավարակի տարածման վերահսկողությունն է, այնպես, որ առողջապահական համակարգի կարողությունները թույլ տան համարժեք բուժում ապահովել դրա կարիքը ունեցող բոլոր հիվանդներին, դրա մասին երեկ բավական հանգամանալից խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն ա՞րդյոք արտակարգ դրությունը իրապես ծառայում է այդ նպատակին։ Նախորդ անգամ, երբ արտակարգ դրությունը երկարացվում էր, ապրիլի 14-ի դրությամբ, Հայաստանում կար 1067 վարակակիր, երեկ՝ արդեն 3860, աճը 260%: Նույն ժամանակաշրջանում, մեր հարևաններ Ադրբեջանում աճը կազմել է 1197-ից 2879, կամ 140%, Վրաստանում աճը կազմել է 300-ից 667, կամ 122%, Թուրքիայում՝ 65111-ից 144749, կամ 122%, Իրանում՝ 74877-ից 114533, կամ 53%։ Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ունենալով արտակարգ դրության ռեժիմի բոլոր հնարավոր սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը չի կարողացել կանխել համավարակի արագ տարածումը, մեր տարածաշրջանում այն ցավոք ամենաարագն է տարածվել հենց Հայաստանում։

Պնդումները, որ մեր ժողովուրդը անկազմակերպ է, չի ենթարկվում օրենքներին, և այլն, որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ մեր հարևան երկրներում ապրող մարդիկ իրենց կազմակերպական մակարդակով առնվազն մեզնից շատ ավելի բարձր չեն։ Իրականում, պատճառները լրիվ այլ տեղ է պետք փնտրել՝ օրինակ, Հայաստանում մինչ այժմ անցկացվել է մոտ 36 հազար թեստավորում, իսկ Ադրբեջանում՝ մոտ 214 հազար, կամ մեզնից 6 անգամ շատ, արդյունքում տեղի է ունենում վարակակիրների ավելի վաղ հայտնաբերում, դա, իր հերթին, նպաստում է թե տարածման ավելի արդյունավետ կանխարգելմանը, և թե բուժման ավելի վաղ փուլում սկսմանը։ Նույնը կարելի է ասել սահմանափակումների մեղմացման մասին՝ մեզ մոտ դրանք մեղմացվում են, առանց համարժեք սանիտարական միջոցներ ներդնելու, արդյունքնում վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել վարակի տարածման կտրուկ արագացում, և վարակակիրների թիվը տառացիորեն կրկնապատկվել է։

Երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին մնացած սահմանափակումների մեծ մասն էլ ևս հանվելու են։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար է պետք արտակարգ դրությունը, եթե դուք փաստացի հրաժարվում եք կոշտ միջոցներով վերահսկել վարակի տարածումը։ Եթե պետք է, որ մարդիկ պարզապես դիմակներ կրեն, դա կարելի է անել առանց որևէ արտակարգ դրության։ Եթե պետք է, որ դպրոցները չաշխատեն, պարզապես ԿԳՄՍՆ նախարարության հրամանով ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ ավարտեք։ Ի՞նչն է այդ դեպքում, որ հիմնավորում է արտակարգ դրության պահպանումը, առանց դրա իրական գործիքակազմի կիրառման։

Իմ տպավորությամբ, իշխանությանը արտակարգ դրությունը այլևս պետք չէ համավարակի հետ կապված․ քանի որ այն արդեն իսկ վերահսկողությունից դուրս է եկել, և նրա հետագա ընթացքը արդեն ավելի շատ կախված է անհատ քաղաքացիների պատասխանատվության զգացողությունից և համապատասխան վարվելակերպից։ Սակայն արտակարգ դրությունը հնարավորություն է տալիս արգելել հավաքները, սահմանափակել դժգոհության հանրային դրսևորումները, և ամենակարևորը՝ հետաձգել ի սկզբանե հակասահմանադրական և վիճահարույց հանրաքվեն, որը, ըստ մեր Սահմանադրության, արտակարգ դրության ավարտից հետո պետք է բոլոր դեպքերում երկու ամսում անցկացնել, եթե իշխանությունը որևէ ձև չգտնի այն չեղարկելու։ Սակայն երկու ամիս շարունակվող անընդհատ ձախողումներից, Ազգային ժողովում վերջին խուլիգանական դրսևորումներից, իրար հաջորդող պաշտոնյաների հրաժարականներից հետո, գործող իշխանությունը հրաշալի հասկանում է, որ ինքն արագ սպառում է հանրային վստահության իր պաշարը, և հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլևս չունի։ Մնում է մեր բոլորիս հաշվին ձգձգել արտակարգ դրությունը, այն հույսով, որ այդ ընթացքում որևէ հրաշք տեղի կունենա։ Քաղաքականության մեջ, սակայն, հրաշքներ չեն լինում։ Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular