ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել. Էլինար Վարդանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն,  արձանագրել հետևյալը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետը կառավարության նիստում երեկ, ըստ էության, ընդունեց  մինչ այս պահը իրականացված քայլերի ոչ բավարար արդյունավետությունը, նշելով, որ ցավոք, նախկին շրջանում վստահ չեն, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են։

Խնդիրն  այն է, որ վարչապետը դա պետք է աներ ընթացքում, և ոչ թե պոստֆակտում։ Եվ մենք կունենայինք լրիվ այլ իրականություն։

Սահմանված կանոնների խախտումների, սահմանափակումների թուլացման պրոցեսում հնարավոր վտանգների մասին մենք բազմիցս ենք նախազգուշացրել՝ ես, մեր կազմակերպությունը, ուրիշները, մեծ փորձ ու գիտելիք ունեցող մարդիկ։ Ուշադրություն հրավիրել այն բացթողումների վրա, որ ինքներս ենք տեսնում՝  համարել ենք մեր քաղաքացիական պարտքը։ Եվ այդ նախազգուշացումներն իշխանությունների քաղաքական որոշմամբ անտեսվել են:

Հիմա էլ չենք կարող անտարբեր լինել այն խնդիրների հանդեպ, որ ծագելու են մայիսի 18-ից հետո։

Մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը։ Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները պահելու սոցիալական հեռավորությունը՝ ժամկետանց երթուղայիններում և խեղված հանրային տրանսպորտի առկայության պայմաններում։ Սոցիալական հեռավորություն պահելու համար յուրաքանչյուր երթուղայինում  պետք է լինի 1 և կես ուղևոր և վարորդը։

Դիմակների պահանջը ևս երաշխիք չի հանդիսանալու։ Միգուցե սկզբանական փուլում ճիշտ կլիներ վերականգնել մետրոպոլիտենի,  ավտոբուսների, տրոլեյբուսների  աշխատանքը, որոնց պարագայում հնարավոր կլիներ բացառել մոտ շփումը և ծանրաբեռնվածությունը։

 Պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Սա շատ կարևոր որոշում է, բայց ունի իր խնդիրները։  Ակնհայտ է, որ ժողովրդի  մի զգալի հատված չի պահելու դիմակների օգտագործման տարրական կանոնները և դիմակները բազմակի օգտագործմամբ է կիրառելու։ Օրերով նույն դիմակը կրելու են, դնեն գրպանը, հետո նորից կրեն և այլն։ Մեկից փոխանցեն ընտանիքի մյուս անդամին։  Սա շատ ավելի վտանգավոր է, քան՝ չկրելը։ Այդ մասին բազմաթիվ անգամ ասել է առողջապահության նախարարը։

Տնտեսական ծանր իրավիճակի և դիմակների այսօրվա  բարձր գների պայմաններում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ անընդհատ  ձեռք բերել դիմակներ։

Առաջանում է զավեշտալի վիճակ. եթե բաց և փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր, ապա ինչպես օգտվել փակ սրճարաններից, /կամ բացօթյա/ որոնց սահմանափակումը ևս վերացվում է։ Եթե սրճարանում հանելու են դիմակները, ապա որն է այնտեղ դիմակի պահանջի իմաստը։

Խիստ վիճելի է նախադպրոցական հաստատությունների սահմանափակման վերացումը։ Նույնիսկ 10-12 հոգուց բաղկացած խմբերում ինչպես է երաշխավորվելու երեխաների պաշտպանությունը վարակից։  Դժվար է պատկերացնել դիմակներով երեխաների, իսկ հույսն ամբողջությամբ դնել երեխայի իմունային համակարգի վրա, կարող է լրջագույն վտանգի առջև կանգնեցնել։

Ամենաչվերահսկվողը անչափահասներն են՝13-16 տարեկան, որոնք շրջում են խմբերով, հավաքվում բակերում՝ առանց որևէ կանոն պահպանելու։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, ինչպե՞ս է վերջիններիս պարտադրվելու դիմակ կրել, եթե վարչական պատասխանատվություն սահմանվում է 16 տարին լրացածների համար։

Այգիներում, պուրակներում դիմակով պե՞տք է մարդիկ քայլեն, վազեն, վարժություններ անեն։

Վերաբացվող մարզասրահներում մարդիկ դիմակով պետ՞ք է մարզվեն, տրենաժորներից օգտվեն։ Դա աբսուրդ է։

Ինչո՞ւ  հանրային վայրերում դիմակների կրումը պարտադիր չեղավ մայիսի 4-ից։ Դրա մասին հարյուր անգամ ձեզ ասել ենք։ Մարդկանց կյանքի և առողջության վրա «պրինցիպի» ե՞ք ընկնում։

Համաճարակի ընթացքում առողջապահության նախարարը բազմաթիվ անգամ խոսել է բաց տարածքներում դիմակների անիմաստ լինելու մասին։ Հիմա պարետատունը պարտադրում է դրանք կրել։  Հասկանում եք, որպեսզի հասարակությունը լինի գիտակից, անվերապահ ենթարկվի իշխանության ցուցումներին, ինչը ամենակարևորն է այս պայքարում, իշխանությունից պետք է հստակ մեսիջներ գան։ Իշխանությունը պետք է միաբերան լինի։ Իշխանության ուղերձները չեն կարող ազատ ոճի շարադրություն լինել։ Առողջապահության նախարարը մի բան է ասում, պարետը՝ այլ, վարչապետը՝ լրիվ ուրիշ։ Ակնհայտ է, որ երկուսը պետք է լռեն։ Ընտրությունը իրենց ներքին խնդիրն է։

Մենք ձախողեցինք կարանտինը, չկան երաշխիքներ, որ չենք ձախողելու նաև սահմանափակումների վերացման պայմաններում կիրառվող պահանջների պահպանումը, հատկապես ճիշտ հաշվարկված կանոնակարգումների բացակայության պայմաններում։ Հանրային առողջությունը, իսկ հետևաբար նաև պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել, այլապես դա կբերի լրջագույն բացասական հետևանքների։ Շատ կարևոր է նաև գիտակցել, որ նոր պայմանները ևս ձախողելու դեպքում  նոր, շատ լուրջ հարցեր են առաջանալու. կառավարելիության, իշխանության որոշումների իրականացման, այլ արտակարգ պայմաններում իրավիճակի կառավարման ունակությունների առումով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular