ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դրության երկարաձգումը մի նպատակ ունի՝ հետաձգել հանրաքվեի հարցը․ Ռուբեն Մելիքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կառավարության կայքում արդեն իսկ տեղադրված է արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարացնելու որոշման նախագիծը։ 

Վերահաստատում եմ մոտեցումս՝ ներկա օրենսդրական ձևակերպումների պայմաններում ռեժիմը երկարացնելու հակաիրավականության մասին։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող են ներառվել «սովորական» օրենքներում և ավարտել արտակարգ դրությունը։

Կառավարությունը գնում է այլ ճանապարհով, և վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ նպատակը ամենևին բարի չէ՝ երկարացնել ոչ անհրաժեշտ սահմանափակումները, հետաձգել հանրաքվեի հարցը՝ մինչև մի բան «մոգոնեն»։

Ոչ անհրաժեշտ, բայց քայլականների համար շատ «հաճելի» սահմանափակումներից առաջինը հավաքների հիմնարար ազատությունից բոլորիս զրկելն է՝ արդեն անհամաչափ երկար ժամանակ։ Արտակարդ դրութան ռեժիմի այդ միջոցառումը, թեև հակաիրավական՝ բայց կարող էր դիտվել «հանդուրժելի», եթե քաղաքական իշխանությունն առիթը չօգտագործեր ու (ա) օրակարգ չբերեր ու չընդուներ խիստ վիճելի, պատշաճ չքննարկված օրենքներ ու կոնվենցիաներ, (բ) չսկսեր խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ։

Ներկա վիճակում ակնկալում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր գումարվելիք ԱԺ հատուկ նիստում կբարձրացնի հավաքների ազատության նկատմամբ տոտալ արգելքը վերացնելու հարցը։ Թեկուզ ծեծվելու գնով։

ՀԳ. Առհասարակ կարծում եմ՝ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության վիճակում, համաճարակի տարածումը զսպող և դրա հետևանքները մեղմող օրենքներից զատ, ցանկացած այլ օրենքի ընդունում ո՛չ լեգիտիմ է, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ էլ իրավաչափ։ Հուսով եմ՝ իշխող ուժի այդպիսի «դաղալություններին» ժամանակին կտրվի համարժեք իրավական գնահատական»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular