ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջադրումների ժամկետն ավարտվում է. ՔՊ-ն ու ՀՅԴ-ն 1-ական թեկնածու ունեն, ՀՀԿ-ն՝ 20

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը ժամը 18:00-ին կավարտվի ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը:

Այսօր ԸԸՀ-ներում բավականին մեծ թվով առաջադրումներ են գրանցվել:

Հրազդանում երեկ առաջադրվել է նաեւ 4-րդ թեկնածուն. նոր առաջադրվածը ՀՀԿ անդամ, Հրազդանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Ռաֆայել Գրիգորյանն է: Ինչպես տեղեկացրել էինք՝ այստեղ արդեն առաջադրվել էին գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:

Այսօր նոր առաջադրում է գրանցվել նաեւ Թալին քաղաքում: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանի դեմ իր թեկնածությունն է առաջադրել Թալինի կոմունալ ծառայության տնօրեն, անկուսակցական Գեւորգ Գրիգորյանը:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ղեկավարի միակ թեկնածուն շարունակում է մնալ փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Նոր առաջադրում չկա:

Առաջադրումների առումով հետաքրքրություն է նկատվում նաեւ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Այստեղ թեկնածու է առաջադրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: Առաջադրվածը անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանն է: Այստեղ սեփական թեկնածուով է հանդես գալու նաեւ ՀՀԿ-ն: ՀՀԿ թեկնածուն գործող համայնքապետ Ջիվան Քամալյանն է: Նրանց հետ մրցակցելու է անկուսակցական Գարեգին Վասիլյանը:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում թեկնածուները այսօրվա դրությամբ երկուսն են՝ գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը (անկուսակցական) եւ Բյուրեղավանի Բարեկարգում եւ կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Եղյանը:

Մյուս, համեմատաբար փոքր համայքներում եւս առաջադրումներ շարունակվել են, սակայն ի հեճուկս նախօրոք արված հայտարարությունների՝ բացի ՀՀԿ-ից այլ կուսակցություններ դեռեւս մեծ ակտիվություն չեն ցուցաբերում:

Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենում թեկնածուները այս պահի դրությամբ երկուսն են՝ այդ թվում գործող ՀՀԿ-ական համայքանպետը: Արարատի մարզի Արեւշատ համայնքում իրավիճակը նույնն է:

Դվինում թեկնածուները 3-ն են՝ երկու անկուսակցականն ընդդեմ մեկ ՀՀԿ-ականի... եւ այսպես շարունակ:

Մարտի 18-ից 23-ը տեղւի կունենա թեկնածուների գրանցումը: Մարտի 30-ից կմեկնարկի քարոզարշավը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular