ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Իր խոսքով վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է  հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս հանձնախումբը ստեղծվել Անվտանգության խորհրդում՝ Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի  գլխավոր շտաբի կառույցից դուրս, կառավարության ղեկավարն ասել է. «Գիտեք, որ Զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով և այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն և մարտավարություն կա: Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և այդպիսի մոտեցումը ցուցաբերվել է այն նկատառումով, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս քաղաքական կոնյուկտուրայի և լարվածության ազդեցությունից դուրս: «Իհարկե այն որոշումները, մոտեցումները, որտեղ խումբը կցուցաբերի համաձայնություն, մենք կարձանագրենք, որ այդ որոշումները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կյանքի կկոչվեն, իսկ բոլոր այն դեպքերում, երբ համաձայնություն չի արձանագրվի, մենք այդ քննարկումների արդյունքները կքննարկենք նաև Անվտանգության խորհրդում, կառավարության ֆորմատով և կփորձենք այդ հարցերում նույնպես հասնել համաձայնության»,- հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2019 թվականին բավականին լավ արդյունք ենք ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով: «2019-ին, ըստ էության, Զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք և ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում: Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ-երի գլխավոր շտաբում, կառավարությունում, և մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք: Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբեյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Այնուհետև քննարկվել են հանձնախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular