ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


shamshyan.com․ Երեկ ոստիկանները փրկեցին Տավուշի մարզպետին, իսկ այսօր նա Նաջարյանի օրինակով՝ մատ էր թափ տալիս ոստիկանության ծառայողի վրա. հավաքվածներն էլ ասում էին՝ մարզպետի համար «աշխարհը ցուրտ է ու խափուսիկ է»(տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  1. այիսի 11-ին, Տավուշի մարզում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Իջևանի, ինչպես նաև Սևանի ջրասուզակները 2 օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել էին Աղստև գետն ընկած, Հաղարծին գյուղի բնակչի կողմից վարած ավտոմեքենան (որի մեջ հայտնաբերվել էր վարորդի դին), տեղում փրկարարների և ջրասուզակաների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ովքեր, ի դեպ, ոչ միայն ծառայութուն, այլ երեկվանից ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի իրենց գոծընկերների հետ ներգրավված էին քաղաքացու որոնողական աշխատանքներում, մինչդեռ Տավուշի մարզպետարանից ոչ մի չինովնիկ չէր բարեհաճել գալ ու միանալ փրկարարներին, ոստիկաններին, Դիլիջանի քաղաքապետի աշխատակիցներին ու գյուղացիներին: Մայիսի 10-ին, նույնիսկ լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում, երբ Խաշթառակ և Լուսաձոր գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի, փակել էին ճանապարհը ու պահանջում էին հանդիպում մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չբարեհաճեց հանդիպման, փոխարենը մարզպետին փրկեցին մարզի ոստիկանները, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում հասան նրան, որ ճանապարհը բացվեց: Մայիսի 11-ին, երբ Աղստև գետից դուրս էր բերվում ավտոմեքենան, ճանապարհը մի պահ փակվեց՝ ելնելով վերամբարձ կռունկի և քարշակի, ինչպես նաև տեղում քննիչի կողմից դեպքի վայրի զննություն կատարելու անվտանգությունից ու այդ ամենը, չգիտես ինչու, դուր չեկավ Տավուշի Մեծն մարզպետ պարոն Հայկ Չոբանյանին ու նա Toyota մակնիշի 045 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով, որը վարում էր ինքը՝ առանց ամրագոտին կապելու, հայտնի «Ոսկե ցլիկ» ֆիլմի Նաջարյանի օրինակով սկսեց մատ թափ տալ ոստիկանի վրա, հոխորտալ, թե ինչի եք ճանապարհը փակել ու երբ տեսավ, որ իր քաջագործությունը ֆիքսվում է, գլխիկոր հեռացավ: Հավաքված քաղաքացիներն էլ, իմանալով, որ ոստիկանի վրա մատ թափ տվողն ու անհիմն հոխորտացողը իրենց մարզպետն է, ասում էին. «2 օր ա պահանջում էինք, որ գար դեպքի վայր, չկար: Էկե հասե, հասել էիր, գոնե կանգնեիր ձևական, իջնեիր, հետաքրքրվեիր, թե չէ մատ թափ տալով մինչև ո՞ւր կգնաս: Ոստիկանի վրա ես մատ թափ տալիս, ով երեկ քեզ փրկեց, քանի որ գյուղացիները չէին բացում ճանապարհը, դա էլ պատասխան շնորհակալությունն էր: Հիմա ոնց չասես, պարոն մարզպետ, «աշխարհը ցուրտ է ու խափուսիկ է»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular