ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավորության աստիճանի տգետ և ամբարտավան եք. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Чья бы корова мычала...

Նիկոլ Փաշինյանն օրերս իր թերթի էջերին Արցախի հիմնախնդրի և դրա ներքաղաքական դիսկուրսի մասին կրկին հանդես է եկել մի անստորագիր վերլուծական հոդվածով:

Փաշինյանն, ըստ ինքն իրեն, դժգոհ է ընդդիմության կեցվածքից այս հարցում, սակայն հոդվածից այդպես էլ չի հասկացվում, թե ո՞ր ընդդիմության մասին է խոսում Նիկոլը:

Եթե խոսքը գնում է խորհրդարանական ընդդիմության մասին, ապա Փաշինյանն այստեղ դժգոհ մնալու տեղ ընդհանրապես չունի: Կառավարության վերջին հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ-ական երկու պատգամավորի թե հարցադրումների ձևաչափը, թե արձագանքները բացարձակ քննադատական չէին: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա այդ խմբակցության պատգամավորները ոչ միայն Փաշինյանին "արցախյան" հարց չուղղեցին, այլև իրենց ղեկավարի շուրթերով սկսեցին արդարացնել գործող վարչակազմի քաղաքականությունn Արցախի հարցով, ինչպես խորհրդարանում, այդպես էլ Հանրայինի եթերում: Ավելին, անգամ ԱԺ վերջին ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանն իր լայվում այս թեմայով վերաշարադրեց իր նույն պաշտպանական թեզերը՝ այսպիսով համամասնորեն կիսելով այս իշխանությոնների հետ Արցախյան հարցով վարվող քաղաքականության պատասխանատվությունը:

Արտախորհրդարանական ուժերից Արցախի հարցում ամենաակտիվը Հանրապետականն է: Սակայն Փաշինյանի հոդվածը մեր մասին էլ չէ, քանզի երևակայական ընդդիմությանը վերագրվող թեզերը երբեք մեր շուրթերից չեն հնչել և մեր դիրքորոշումների մաս չեն կազմել: “Նիկոլը խոստովանեց, որ թաքուն ծախում է Ղարաբաղը”, “ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովուրդ եւ Արցախի ժողովուրդ,” և այլ նմանատիպ տեսակետներ մենք չենք հայտնել:

Կրկնում եմ՝ մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց հանցավորության աստիճանի տգետ եւ ամբարտավան եք ։

Վարչապետ աշխատող անանուն հոդվածագիրը իրեն գերազանցում է նաև մի շարք այլ ձևակերպումների մեջ: Փաստորեն, վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից վերջապես հաստատում է, որ կան բանակցություններ, իսկ հոդվածագիր Փաշինյանը պնդում է, որ բանակցությունները դեռ չեն սկսել: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ “ինչ կուզեն, դա էլ կբանակցեն”, իսկ հոդվածագիր Փաշինյանն ասում է, որ կարմիր գծեր ունի, բայց դեռ վաղ է այդ մասին հայտարարելը: Վարչապետ Փաշինյանը գոհ է Ալիևի կառուցողական վերաբերմունքից, իսկ հոդվածագիր Փաշինյանը գրում է, որ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով ոչ մի բանի չեն հասնելու:

Իդեպ, հոդվածում տեղ գտած այս ձևակերպումը շատ երկիսմատ է. ”ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ոչնչի չի հասնելու”: Այսի՞քն, սա խոստովանությո՞ւն է, որ բանակցությունները տապալվում են, ու պատրաստվենք պատերազմի՞:

Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա Արցախի հարցում մեր որդեգրած կարմիր գիծը հայտնի է՝ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում: Մի թեզ, որը, չգիտես ինչու, այդքան վախենում է արտաբերել Հայաստանի գործող վարչապետը:

Իսկ երբ Փաշինյանն անհանգստանում է ներքաղաքական կարմիր գծերից, ապա այդ գծերը վաղուց ջնջած, բարոյականությունը տրորած, պետական ռեպրեսիվ ապարատը գործադրող, բռնություն արդարացնող, ստախոս, մանիպուլյատիվ, Լավրովի հայտարարություններից հետո ցնցումների մեջ ընկած իշխանությանը պետք է հիշեցնել, որ այս հարցերով “իրենց կովերը բառաչելու իրավունք չունեն”»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular